Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար

Կառավարությունը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը: Ըստ այդմ՝ կարգավորվում են 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

Որոշմամբ սահմանվել են պետական աջակցության տրամադրման մի շարք  կարգեր: Մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների համար պետական աջակցություն՝ եկամտային հարկի 60%-ի չափով։  Միգրանտ է համարվում քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող աշխատողը, որը մինչև 2022թ. մարտի 1-ը չի աշխատել ՀՀ-ում, աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ չի վճարել (ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին միգրանտ չէ): Նախատեսվել է նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցություն՝ եկամտային հարկի 60%-ի չափով։ Նոր աշխատող է համարվում նախկինում բարձր տեխնոլոգիաների ոլորտում չաշխատած անձը: Այս դեպքում նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների համար՝ անկախ գործատուի փոփոխությունից։ Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար՝ եկամտային հարկի 50 %-ի չափով։ Վերապատրաստված է համարվում միջազգային ճանաչում ունեցող հարթակներից հավաստագիր ստացած աշխատողը: Վերապատրաստման հետ կապված հիմնավորումները կուսումնասիրվեն և կընդունվեն ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով հաստատված կարգով:

Վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցություն՝  եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն (ուժի մեջ կմտնի՝ 2026թ. հունվարի 1-ից)։

Որոշմամբ սահմանված կարգերը նախատեսում են նաև պետական աջակցության տրամադրման բողոքարկման և այլ հարաբերություններ: Աջակցությունը տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմի համար: Աջակցության գումարը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների եկամտային հարկի 50 %-ը:

Որոշմամբ սահմանված է, որ աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում, դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար և այդ ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվի: Աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ հարթակի միջոցով: Որոշմամբ նախատեսված է նաև աջակցության դիմումի բողոքարկման մեխանիզմ, ընդ որում՝ աջակցության գումարի ճշգրտման դեպքում կկատարվեն վերահաշվարկներ: Աջակցության համար կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնց ԱԱՀ-ի և(կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90%-ը պետական աջակցության հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից և որոնք հայցվող ժամանակաշրջանում փոփոխություններ կատարած չեն լինի իրենց տնտեսական գործունեության տեսակներում, բացառությամբ աջակցության ենթակա գործունեության տեսակների միջև փոփոխությունների:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել աջակցության մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը. «Շատ կարևոր էորպեսզի ոլորտը բոլոր նրբությունները հասկանա և ճիշտ արձագանքի»:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»
Ամենաընթերցվածները