Apple-ն առաջիկա տարիներին iPhone-ի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան

մերիկյան Apple ընկերությունը մոտակա տարիներին iPhone սմարթֆոնի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության կապի նախարար Ջյոտիրադիտյա Սինդիան՝ ելույթ ունենալով Նյու Դելիում կայացած համաժողովում։

«Apple-ը որոշել է առաջիկա տարիներին իր բոլոր բջջային հեռախոսներն արտադրել Հնդկաստանում: Երբ ներդրումներ եք կատարում Հնդկաստանում, դուք ընտրում եք մատչելիությունը, հուսալիությունը և ինքնատիպությունը», - մեջբերում է Press Trust of India-ն Սինդիայի խոսքերը:

Սինդիան ընդգծել է, որ iPhone-ի արտադրության ամբողջ գիծը Հնդկաստան տեղափոխելը «խելացի տնտեսական որոշում է հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող յուրաքանչյուր արտադրողի համար»:

Հեռահաղորդակցության պետնախարար Չանդրա Սեխար Պեմմասանին ասել է, որ Հնդկաստանը խոշոր ներկրողից վերածվել է բջջային հեռախոսների առաջատար արտադրողի և արտահանողի: «2014 թվականին Հնդկաստանն արտադրել է ընդամենը 6 միլիոն բջջային հեռախոս, ներմուծել՝ 210 միլիոն, այսօր մենք տարեկան արտադրում ենք 330 միլիոն բջջային հեռախոս, արտահանում՝ 50 միլիոն»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի ֆոնին Apple-ը ձգտում է iPhone-ի արտադրական բազան Չինաստանից տեղափոխել Հնդկաստան: Մարտին ընկերությունը Հնդկաստանից ԱՄՆ է առաքել 600 տոննա iPhone՝ 2 մլրդ դոլար արժողությամբ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև 2026 թվականի վերջ Apple-ը նախատեսում է ԱՄՆ-ում վաճառվող սմարթֆոնների մեծ մասն արտադրել հնդկական գործարաններում։

Ներկայում Հնդկաստանին բաժին է ընկնում iPhone-ի համաշխարհային արտադրության մոտ 18%-ը: Չինաստանի մասնաբաժինը դրանց արտադրության մեջ կազմում է ավելի քան 75%:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը Հարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Ամենաընթերցվածները