Վրաստանում շրջանառության մեջ են դրվել 188,900 դոլար «արժողությամբ» կեղծ թղթադրամներ


Վրաստանում ձերբակալվել է երկու կեղծարար, որոնք Շիդա Քարթլի շրջանում շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Խոսքը 1,889 կեղծ 100 դոլարանոց թղթադրամի մասին է՝ ընդհանուր 188,900 դոլար «արժողությամբ», հայտնել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Ձերբակալվածներին սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում։