Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը, որն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով, դաշնակահարուհու հոնորարը բավականին «սոլիդ» գումար է կազմում: Որոշ ժամանակ առաջ մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվելու Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու նպատակով, և այդ գումարից որքա՞նն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Հարցրել էինք նաև՝ ծախսերը ֆինանսավորվելու են բացառապես պետբյուջեի՞ց, թե՞ կան հովանավորներ:

Նախարարությունից ստացել էինք պատասխան, որ երաժշտի հոնորարի գումարը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք, իսկ համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում:

Հաշվի առնելով այս պատասխանը՝ լրացուցիչ դիմել էինք ԿԳՄՍՆ՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար է նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծի համար, և ըստ տողերի՝ ինչպես, ինչ միջոցառումների համար է հատկացվում այդ գումարը: Նախարարությունից ստացված պատասխանը, մեղմ ասած, ուշագրավ է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբել յանը հավուր պատշաճի իրականացնելու համար ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ գումարի հատկացման վերաբերյալ: Ընդունվելուց հետո որոշումը սահմանված կարգով կհրապարակվի»:

Փաստորեն, արդեն հինգերորդ ամիսն է, իսկ կառավարությունը դեռ նոր է մտածում որոշում ընդունել: Ավելին, նման նախագիծ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մենք չգտանք, ինչը նշանակում է, որ այն նույնիսկ հանրային քննարկման համար պատրաստ չէ: Մյուս կողմից՝ ստացվում է, որ կառավարության որոշում չկա, այսինքն՝ գումար հատկացված չէ, բայց ԿԳՄՍ նախարարությունն արդեն «պրոցեսներ» է սկսել, ի մասնավորի՝ պայմանավորվել է Յուջա Վանգի հետ:

Զուգահեռաբար հարցում էինք ուղարկել նաև կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է գնահատում կառավարությունը և մասնավորաբար վարչապետի աշխատակազմը, որ առանց հովանավորների, պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվում է կոնկրետ մեկ համերգ: Նաև հարցրել էինք՝ եթե պետությունը ֆինանսավորում է համերգը, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ տոմսերի գները տատանվում են 20000ից 150000 հազար դրամի սահմաններում, ինչը խիստ սահմանափակում է երաժշտասեր հանրության ներկայության հնարավորությունն այդ համերգին: Վերջապես՝ խնդրել էինք պատասխանել ևս մեկ հարցի՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում՝ որ կազմակերպության հոբել յանը նշել, որը՝ ոչ:

Եվ ի՞նչ են պատասխանել կառավարությունից: Կարելի է ասել՝ ոչինչ: Երեք հարցից որևէ մեկին պատասխան չի ուղարկվել, իսկ մեզ ուղարկված գրության մեջ միայն այսքանն է. «Հայցվող տեղեկատվության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, որը կառավարության նիստում ընդունվելուց հետո կհրապարակվի: Միաժամանակ նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տրված պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ «խութեր» կան այս հոբելյանի ու կոնկրետ համերգի հետ կապված, որ կառավարությունն ու նախարարությունը այսպիսի խուսափողական պատասխաններ են տալիս: Վերջապես՝ տպավորություն է, որ երկու պատասխանն էլ գրվել է նույն տեղում, առավել ևս, որ ուղարկվել են րոպեների տարբերությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով «Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարին Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասին Նորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում Audi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ
Ամենաընթերցվածները