«Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի «Անմահ գունդ» միջազգային շարժումը նախատեսում է անցկացնել լայնածավալ միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Բացառություն չէ նաև Հայաստանը. ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարի ևս Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ «Անմահ գունդ» ավանդական հուշ-երթ է կազմակերպվելու:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհրդում «Միացյալ Եվրոպան Ռուսաստանի դեմ 1941 և 2025 թվականներին. Մեծ հաղթանակի 80-ամյակը ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի իր ելույթի ժամանակ «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանն ասել է, որ Հայաստանում «Անմահ գունդը» անցկացվում է մեծ տոնի ձևաչափով. «Մարդիկ ամբողջ ընտանիքներով երթով անցնում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի, ես իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրանքը, որի մի մասն էր կազմում նաև հայ ժողովուրդը»:

Ավետիսյանը նաև նշել է, որ հայ ժողովրդի համար չկա ավելի մտերիմ, ավելի հարազատ, քան ռուսը։ «Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ազգակից եղբայրներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ֆաշիզմի դեմ պայքարում են իրենց ռուս եղբայրների հետ միասին Ուկրաինայի տարածքում, քանի որ եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, ով պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իսկ իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը», - ասել է Մհեր Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին «Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականին Գազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ Ոսկու գինը նվազել է. մանրամասներ Կրկին ձյուն կտեղա
Ամենաընթերցվածները