Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը հսկայական քայլերով հետընթաց է արձանագրում ժողովրդավարությունից, չնայած իշխանությունների տարփողումներին՝ «ժողովրդավարական բրենդի» կամ «ժողովրդավարության բաստիոնի» մասին։ Հետընթացի մասին են վկայում նաև տարբեր միջազգային կառույցների գնահատականները։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք իր անձնական շահերն առաջ մղելու և ընդդիմադիր կամ ուղղակի իշխանությունների մոտեցումներին «չհամապատասխանող» դիրքերից հանդես եկող գործիչների նկատմամբ կոշտ մեթոդներով քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար, նորություն չէ։ Դրա ամենավառ վկայությունը Եկեղեցուն աջակցություն հայտնած Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումն է։

Բայց հակաժողովրդավարական այս գործընթացը միայն ձերբակալումներով կամ քաղաքական հետապնդումներով չի սահմանափակվում։ Գործի են դրվում տնտեսական ճնշումների գործիքները։ Սրա շրջանակներում էլ ճնշումներ են սկսվել Կարապետյանի բիզնեսների վրա։ Դեռ մի կողմ թողնենք ՍԱՏՄ կողմից «Տաշիր պիցցայի» մի շարք կետերի կամ «Տաշիր Գրուպի» մաս կազմող կաթի գործարանի գործունեության կասեցումը, սրանք մանր կսմիթներ են: Շատ ավելի մեծ ախորժակ ունեն քպականները՝ կապված ՀԷՑ-ի հետ: Իշխանությունները ցանկանում են ազգայնացնել Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում արդեն ներկայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծը, չնայած նման նախագիծ «գտնել» չի հաջողվում։ Ամենայն հավանականությամբ, հերթական սուտն է ասվել PR նպատակներով, իսկ նման նախագիծ գուցե նոր պետք է «սարքեն»: Ու այս ֆոնին իշխանական խողովակներով սկսել է շրջանառության մեջ դրվել այն թեզը, թե իբր Կարապետյանը մտել է քաղաքականություն ՀԷՑ-ը կորցնելու վախից, և ողջ գործընթացը ուղղված է իր կապիտալը պաշտպանելուն։

Այնինչ, բոլորն էլ գիտեն, որ նրա բիզնես գործունեությունը գլխավորապես կենտրոնացած է արտերկրում, բիզնես կապիտալն էլ ձևավորվել է հենց այնտեղ։ Ավելին, ՀԷՑ-ը սեփականատիրոջ համար եկամտաբեր միավոր չէ: Իրականում, ըստ փորձագետների, ՀԷՑ-ի «ազգայնացումն», ըստ էության, գործարարի բիզնեսը խլելու նախաձեռնություն է, որն իր բնույթով, ինչպես իրավաբաններն են ներկայացնում, նախևառաջ սեփականության իրավունքի ոտնահարում է։ Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերությունների մոդելը, իսկ սեփականության իրավունքի պաշտպանությունը նախատեսված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Սա առաջին դեպքը չէ, որ իշխանությունները ոտնատակ են անում սահմանադրական նորմերն ու օրենքները՝ լուսանցք նետելով իրավական պետության գաղափարը։ Իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում օրենքով սահմանված իրավունքի պաշտպանությունը, բայց հարցն այն է, որ դրա արդյունքում տուժելու է մեր պետությունը, տնտեսության համար ունենալու ենք էական բացասական հետևանքներ։

Պարզ է, որ Հայաստանում գործունեություն իրականացնող գործարարները, հաշվի առնելով, որ մի օր էլ իրենք ցանկացած պահի կարող են դառնալ նման տնտեսական ճնշումների թիրախ, շահագրգռված կլինեն կապիտալը դուրս բերել մեր երկրից։ Արդյունքում կարագանա երկրից կապիտալի արտահոսքը։ Մյուս կողմից էլ՝ հարցը կապված է ներդրումային գրավչության հետ։ ՀԷՑ-ի «ազգայնացումը» (իսկ իրականում սեփականության խլումն ու վերաբաշխումը) կարող է հատուկ ազդանշան դառնալ արտերկրի ներդրողների համար, որպեսզի գումարներ չներդնեն ու սեփականություն ձեռք չբերեն մեր երկրում։ Բացի դրանից, էներգետիկ անվտանգության տեսանկյունից են ռիսկեր ստեղծվում։ Անհրաժետ է հաշվի առնել, որ 2015 թվականին ՀԷՑ-ի շուրջ առաջացած ճգնաժամի արդյունքում է, որ Սամվել Կարապետյանը գնեց այն, իսկ դրանից հետո երբևէ էներգետիկ ճգնաժամ չենք ունեցել։ Փորձագետները նշում են, որ ՀԷՑ-ը եկամուտ չբերող համակարգ է՝ հաշվի առնելով ենթակառուցվածքային մաշվածությունը, և որպեսզի հնարավոր լինի խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից, համակարգը գտնվում է գործարարի կողմից որոշակի սուբսիդավորման տակ, այլ ոչ թե պետության։

Փաստացի այս իրավիճակում ազգայնացման անվան ներքո հիմքեր են դրվում քիչ թե շատ ձևավորված համակարգը քանդելու համար, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի էներգետիկ անվտանգության համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Ծնունդին
Ամենաընթերցվածները