Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հնչող կոչերին ու խաղաղության մասին հավաստիացումներին՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում Ադրբեջանը շարունակում է սահմանային լարվածություն հրահրել։ Մեր ունեցած տեղեկություններով, անցած շաբաթվա ընթացքում ՀՀ արևելյան և հյուսիսարևելյան սահմանային ուղղություններում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ տարբեր ինտենսիվությամբ կրակոցներով։

Մասնավորաբար, Խոզնավարի ուղղությամբ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են կրակոցներ՝ ՊԿ և ինքնաձիգ զենքերից՝ միջինը 20–30 փամփուշտ յուրաքանչյուրից։ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ գրանցվում են շաբաթական 3–4 անգամ՝ հիմնականում գիշերային ժամերին։ Հակառակորդը կիրառում է ավտոմատ ինքնաձիգներ՝ միջինը ավել ի քան 30 փամփուշտ։ Բերդի՝ Մեհրաբի դիրքերում կրակոցները գրեթե ամենօրյա բնույթ են կրում՝ հատկապես երեկոյան ժամերին։ Կիրառվում են ԱԿՄ, ԱԿՍ տեսակի զենքեր՝ միջինը 30 և ավելի փամփուշտներով։ Հնարավոր է՝ առավելագույնը շաբաթական ընդամենը 1 կամ 2 օր չարձանագրվի կրակոց։

«Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, անգամ եթե համաձայնենք իրենց բոլոր պահանջներին, անգամ 300 հազար ադրբեջանցու տեղափոխմանը»,անդրադառնալով թեմային՝ ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ըստ նրա, Բաքուն միշտ նոր պահանջներ է դնելու, որովհետև Հայաստանի ղեկավարը մարդ է, որը համաձայնում է ամեն ինչի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»
Ամենաընթերցվածները