Յամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։

Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս մայիսի վերջին, սակայն ստորագրման արարողությունը հետաձգվել էր, քանի որ Յամալը ցանկացել էր, որ իր սիրելի տատիկը ներկա լինի այդ կարևոր պահին։ Պայմանագիրը վերջնականապես ստորագրվել է հուլիսի 13-ից հետո, երբ ֆուտբոլիստը դարձել է 18 տարեկան։

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից սկսած կկրի «Բարսելոնայի» լեգենդար 10 համարի մարզաշապիկը։ Այսպիսով, 18 տարեկանում Յամալը հիմնական թիմում կրել է չորս տարբեր համարներ՝ 41, 27, 19, իսկ այժմ՝ 10։ Հիշեցնենք, որ 2008-2021 թվականներին այս համարը կրել է ակումբի լեգենդներից մեկը՝ Լիոնել Մեսսին։

Յամալը «Բարսելոնայի» հիմնական կազմում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 2023 թվականի ապրիլին՝ Լա Լիգայի հանդիպման ժամանակ, ընդամենը 15 տարեկանում։ 2023/24 մրցաշրջանում նա մասնակցել է 50 խաղի, խփել 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ավելին, նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ավարտված մրցաշրջանում Յամալը ցուցադրել է տպավորիչ արդյունքներ՝ մասնակցելով 55 խաղի, խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտ Քրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս Երևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 21-ի համար Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Բժիշկը զգուշացրել է սրտի ծանր հիվանդության ասիմպտոմատիկ դրսևորումների մասին Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Մալխասյանի մայրը՝ Սուսաննա Մալխասյանը Հարսանեկան քաոս․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից Ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Մենչի դուստրը հղի՞ է. Ինչ հրապարակում է արել Էլինան. Տեսանյութ Կենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»
Ամենաընթերցվածները