Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. գործող իշխանության վարկանիշի կայուն անկումը (նվազել է մինչև 13%) չի հանգեցնում ընդդիմության վարկանիշի բարձրացման։ Հետևաբար, Փաշինյանը իր համար վտանգավոր հակառակորդ է փնտրում այլ ուժերի մեջ, որոնք ունակ են ներշնչել հայ հասարակության վստահությունը, որը հիասթափված է թե՛ «թավշյաներից», թե՛ «նախկիններից»։

Փաշինյանն իր համար այդպիսի վտանգավոր ուժերից մեկը համարում է Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ էության, ապաքաղաքական սոցիալական ինստիտուտ է: Սադրանքների օգնությամբ Փաշինյանին հաջողվեց հոգևորականությանը ներքաշել բանավեճի մեջ, իսկ հիմա՝ գրեթե բաց բախման, որում, ինչպես հույս ունի վարչապետը, Եկեղեցին կզիջի և իրեն առիթ կտա այն ոչնչացնելու համար՝ այնտեղ ամեն ինչ փոխելով իր «թավշյա-հեղափոխական» ճաշակին համապատասխան։

Փաշինյանի մտավախություններից մեկ այլ ուժ են Հայաստանի ազդեցիկ և ժողովրդականություն վայելող անձինք՝ խոշոր գործարարներ, բարեգործներ և հասարակական գործիչներ։ Գաղտնիք չէ, որ նրանց հիմնադրամները հաճախ ավելի շատ բան են անում երկրի բարեկարգման ու քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար, քան պետությունը։ Այդ գործիչները քաղաքական չեն դիտարկվում, քանի որ իրենց նախագծերի մասշտաբները պահանջում են համագործակցություն պետական մարմինների հետ։

Նրանք նախընտրել են ներդրումներ անել երկրի ապագայում։ Սակայն Փաշինյանի համար ակնհայտ է, որ նման գործիչների ժողովրդականությունը թույլ կտա նրանց արագորեն բարձր վարկանիշներ ձեռք բերել, եթե որոշեն մտնել քաղաքականություն: Այն փաստը, որ Փաշինյանը ձերբակալել է այդ շերտի ամենաակնառու ներկայացուցչին՝ Սամվել Կարապետյանին, ենթադրում է, որ նա որոշել է բավականին լուրջ վերաբերվել այս հարցին։

Սամվել Կարապետյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը, հանրապետությունում լայնորեն հայտնի է որպես գործարար և բարերար:

Նրա «Տաշիր» հիմնադրամի կողմից իրականացված նախագծերից են հայկական ճարտարապետության հուշարձանների վերականգնումն ու պահպանումը, հասարակական նշանակության կազմակերպությունների շենքերի հիմնանորոգումը, ինչպիսիք են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամ Կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռում, նաև չունևոր ընտանիքներին բնակարանով ապահովումը, աշխարհի լավագույն բուհերում հայ ուսանողների համար կրթական ծրագրերի ստեղծումը, հասարակական բժշկական հաստատությունների բացումը, հանրային նշանակության բազմաթիվ կառույցների ու շինությունների կառուցումը և այլն: 2015 թվականին իրականացված Հյուսիսային պողոտայի վերակառուցումն ու բարեկարգումը, որը դարձել էր երևանցիների հպարտությունը, նույնպես «Տաշիրի» աշխատանքն է։ Ցանկը չափազանց երկար է՝ դրանց թեկուզ մի փոքր մասին մեկ հրապարակման մեջ նույնիսկ թռուցիկ անդրադառնալու համար:

Եվ այս ամենից հետո Փաշինյանը ձերբակալում, ապա և կալանավորում է Կարապետյանին՝ նույնիսկ չմտածելով փոքր-ինչ համոզիչ պատրվակ:

Իշխանությունների այս հնարքի՝ Կարապետյանի կալանավորման հետևանքն այն էր, որ «Տաշիրի» ղեկավարը հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Վերջին տեղեկությունների համաձայն, Սամվել Կարապետյանն անձամբ կգլխավորի այս քաղաքական ուժը, ինչը ենթադրել է տալիս, որ դա կլինի հենց այն «երրորդ ուժը», որին հայկական քաղաքական դաշտը վաղուց է սպասում։

Իր հայտարարություններում Կարապետյանը բազմիցս ընդգծել է, որ իր քաղաքական ուժի ակտիվը պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, ինչն ինքնին նորություն է հայկական քաղաքականության համար, որտեղ ընդունված է պաշտոններ բաժանել «քավորսանիկական» սկզբունքով՝ անկախ նրանց կարողություններից և մասնագիտություններից: Այսպիսով, Կարապետյանը քաղաքականությանը մոտենում է որպես բիզնեսի (չմոռանանք՝ նա համաշխարհային մակարդակի գործարար է): Հնարավոր է, որ այս մոտեցումը նույն «մեր ձևովն» է, որը հայտարարել է Կարապետյանի թիմը և այնքան վախեցրել «թավշյաներին», որ նրանք շտապել են պաշտպանության համար առաջ քաշել իրենց ջղաջրգիռ «ձև չունեքը»։

Հազիվ թե երկար ժամանակ պահանջվի, որ ապացուցվի՝ գործող իշխանությունը սխալվում է, և Կարապետյանն ու նրա թիմը բավականաչափ «ձևեր» ունեն։ Ամեն դեպքում, Փաշինյանի համար ավելի դժվար կլինի կանգնեցնել նոր քաղաքական շարժումը, քան վիրավորել և բանտարկել քահանաներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
Ամենաընթերցվածները