Ադրբեջանի ռազմավարությունը՝ տարածքային զիջումներից դեպի ժողովրդագրական ճնշում. Past.am

Past.am-ը գրում է.

Վերջերս Փաշինյանի թիմի հասարակայնության հետ կապերի մասնագետները փորձում են համոզել քաղաքացիներին, թե Ադրբեջանը շուտով կդառնա Հայաստանի բարիդրացիական գործընկերը՝ նշելով, որ շուտով երկու երկրները կսկսեն առևտուր անել միմյանց հետ և նույնիսկ բարեկամական կապեր կունենան։ Սակայն նման հասարակայնության հետ կապերի արշավը չի կարող իրական հաջողություն ունենալ. չափազանց շատ հայ ընտանիքներ անձամբ տուժել են պատերազմներից և էթնիկ զտումներից։

Չնայած դրան, կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, թե հակամարտությունն ավարտված է, քանի որ Բաքուն ստացել է այն, ինչ ցանկանում էր։ Ըստ այդ վարկածի՝ նախկինում Ադրբեջանը զայրացած էր, որովհետև չուներ Ղարաբաղը։ Իսկ այժմ, երբ Արցախը հանձնվել է, Տավուշի գյուղերը՝ նույնպես, իսկ Սյունիքով անցումն ապահովվել է, Բաքուն, իբր, պատրաստ է բարելավված հարաբերությունների։ Այս պատկերացմամբ՝ մենք պետք է ապրենք հանգիստ ու խաղաղ։

Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է։ Ադրբեջանը նոր է սկսել ստանալ իր ցանկալին և որևէ մտադրություն չունի կանգ առնելու։ Եթե Հայաստանը փորձի բավարարել նրա բոլոր պահանջները, ապա պարզապես կդադարի գոյություն ունենալ։

Երեկ Ադրբեջանի պետական «ԱզերԹաջ» գործակալությունը հրապարակեց լեհ լրագրողների հարցազրույցը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» առաջնորդներից մեկի հետ՝ այն կազմակերպության, որի հետ Իլհամ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները բանակցություններ սկսեն։ Սա նշանակում է, որ այդ կառույցի օրակարգը փաստացի հաստատվել է Բաքվի կողմից։

Հարցազրույցի հենց սկզբում նշվում է. «1828 թվականին, երբ Ռուսական կայսրությունը օկուպացրեց և անեքսիայի ենթարկեց Երևանի խանությունը՝ ադրբեջանական պետությունը, որի տարածքը մեծապես համընկնում էր ժամանակակից Հայաստանի տարածքի հետ, և որի բնակչության ավելի քան 80%-ը ադրբեջանցիներ էին։ Նրանք բոլորը բռնի կերպով վտարվել են իրենց հողերից անցյալ դարի ընթացքում իրականացված մի քանի տեղահանությունների ժամանակ։ Տեղահանությունների վերջին ալիքը տեղի է ունեցել 1987-1991 թվականներին»։

Հեշտ է տեսնել, որ Ալիևի հովանավորած «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» իրենց պատկերացրած պատմական արդարության վերականգնումը դիտարկում է՝ որպես այսպես կոչված «Երևանի խանության» տարածք վերադարձած այնպիսի քանակությամբ ադրբեջանցիների վերաբնակեցում, որ նրանք կրկին կազմեն Հայաստանի բնակչության 80%-ը։

Ստացվում է, որ Ալիևի խոստացված 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում ընդամենը այս գործընթացի սկիզբն է։ Ճիշտ է, Ադրբեջանի խոսնակը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարում չի նախատեսվում, սակայն ակնհայտ է՝ խոսքը վերաբերում է արդեն ադրբեջանցիներով բնակեցված տարածքների "ամբողջականությանը"։

Պետք է նշել, որ ադրբեջանական մեդիան ակտիվորեն առաջ է մղում Երևանի թեման՝ որպես իբր պատմական ադրբեջանական քաղաք, որի բնակչությունը 1883 թվականին, ըստ իրենց տվյալների, 85.2%-ով կազմված է եղել ադրբեջանցիներից։ Բնական է, որ այս նարատիվը հեռու է խաղաղասիրությունից։

Հատկանշական էր նաև ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը Փաշինյանի՝ Սյունիքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։ Սովորաբար Նիկոլ Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցները այս անգամ կտրուկ քննադատեցին նրան՝ «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք առաջարկելու համար։ Բաքուն այդ գոտին դիտարկում է որպես արտատարածքային, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, որը պետք է հատի Հայաստանի տարածքը։ Ալիևը հստակ ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնի որևէ «խաչմերուկի»։

Նշենք նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, որտեղ նա բարձրաձայնում է «հայկական հասարակությունում ռևանշիզմի ալիքի» մասին և դժգոհում է «տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս քվոյից»։ Նա կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ «ուշադրություն դարձնել սեփական հասարակությանը», ինչը փաստացի նշանակում է՝ մեծացնել ներհասարակական ճնշումը։ Սա կարելի է դիտարկել որպես արտաքին վերահսկողության հաստատման հստակ քայլ։

Ընդհանուր առմամբ, միամտություն է մտածել, թե Ադրբեջանը կբավարարվի արդեն իսկ ստացվածով։ Այո՛, Ալիևը իրեն համարում է հաղթանակած ազգի առաջնորդ՝ ինչպես ձևակերպում էր ուկրաինացի լրագրող Գորդոնը։ Բայց ոչ միայն նա՝ ամբողջ ադրբեջանական հասարակությունը տարիներ շարունակ դաստիարակվել է ոչ միայն վրեժի, այլև Հայաստանը վերանվաճելու գաղափարով։ Նման մղում ունեցողներին ոչ թե կարելի է հանգստացնել, այլ պետք է զսպել։

Հետևաբար, անհրաժեշտ է զգուշությամբ վերաբերվել իշխանամետ աղբյուրների ու խոսնակների հայտարարություններին։ Հակառակ դեպքում կարող եք դառնալ այն մարդը, ով կհավատա, որ հղի Սոնա Մնացակյանը չի զիջել վարչապետի ավտոշարասյանը իր քաղաքական հայացքների պատճառով։ Կամ այն մարդը, ով կվստահի Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու մտադրությանը։ Կամ, ամենավտանգավորը՝ այն մարդը, ով կհավատա, թե Ադրբեջանը պատրաստ է հարգել հայ ժողովրդին և հաշվի նստել նրա շահերի հետ։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները