Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex

Անառողջ ապրելակերպը նվազեցնում է ուղեղում նյարդային ակտիվության հավասարակշռությունը պահպանող գամմա-ամինոկարագաթթվի (GABA) մակարդակը։ Նման եզրակացությանն են հանգել Սանշայն Քոստի համալսարանին առընթեր Թոմփսոնի ինստիտուտի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել են 79 տարեց մարդիկ, որոնք պահպանել են ճանաչողական գործառույթները։ Օգտագործելով մագնիսառեզոնսային շերտագրությունն ու մագնիսառեզոնսային սպեկտրոսկոպիան, հետազոտողները չափել են քիմիական նյութերի մակարդակը նրանց ուղեղում և համեմատել տվյալները դեմենցիայի անհատական ռիսկի ցուցանիշների հետ։ Այդ ցուցանիշները հաշվարկվել են ապրելակերպի գործոնների հիման վրա, ներառյալ ֆիզիկական ակտիվությունը, քնի որակը, սնունդը և սոցիալական ներգրավվածությունը։

Գիտնականները պարզել են, որ դեմենցիայի բարձր, բայց պոտենցիալ փոփոխելի ռիսկի ենթակա մարդիկ ուղեղի զգայական և շարժիչ հատվածներում ունեցել են GABA-ի ավելի ցածր մակարդակ։ Այդ նյութն ուղեղում գործում է որպես «արգելակային համակարգ»՝ օգնելով կարգավորել չափազանց նյարդային ակտիվությունը։

Նաև նախաճակատային կեղևում, որը պատասխանատու է որոշումների ընդունման և բարդ մտածողության համար, բարձր ռիսկի խմբի մասնակիցներն ունեցել են ընդհանուր N-ացետիլասպարտատի (tNAA) և ընդհանուր խոլինի (tCho) ցածր մակարդակներ, որոնք կարևոր են նյարդային հյուսվածքի առողջության և բջիջների միջև ազդանշանների փոխանցման համար։

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Ջեյքոբ Լևենշտեյնի գնահատմամբ՝ այս նյարդաքիմիական մարկերների նվազումը նշանակալի ճանաչողական խանգարումից զերծ մարդկանց շրջանում կարող է ցույց տալ փոփոխությունների սկիզբը ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ։ Դա լայն հնարավորություններ է բացում դեմենցիայի վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Ամենաընթերցվածները