Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail

Աչքերը տրորելու սովորությունը կարող է հանգեցնել կոպերի մաշկի վաղաժամ ծերացման և կերատոկոնուսի՝ եղջերաթաղանթի բարակեցման: Նման զգուշացում են հանդես եկել ամերիկյան Fraser աչքի կլինիկայի ակնաբույժները: Փորձագետների խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Փորձագետները նշել են, որ աչքերը տրորելը գուցե երկար աշխատանքային օրվանից հետո հոգնածությունն ու սթրեսը թեթևացնելու հեշտ միջոց է ընկալվում: Սակայն նման սովորությունը կարող է վնասել կոպերի զգայուն մաշկը, որն ավելի քիչ է կարողանում «դիմադրել» ձգմանը: Նման գործողությունների արդյունքում մեծանում է վաղաժամ կնճիռների առաջացման ռիսկը:

Բացի դրանից, աչքերը տրորելու սովորությունը կարող է առաջացնել կերատոկոնուս՝ պրոգրեսիվ ոչ բորբոքային հիվանդություն, որի դեպքում եղջերաթաղանթը (աչքի թափանցիկ առջևի մակերեսը) դառնում է ավելի բարակ և ուռչում է՝ ստանալով կոնի ձև: Բժիշկները նշել են, որ կերատոկոնուսը հանգեցնում է տեսողության վատթարացման, իսկ ծանր դեպքերում պաթոլոգիան կարող է պահանջել վիրահատություն կամ եղջերաթաղանթի փոխպատվաստում:

Աչքերի համար վնասակար մեկ այլ սովորություն են անվանում բժիշկները հազվադեպ թարթելը։ Երբ կոպերը փակվում են, արցունքային հեղուկը հավասարաչափ բաշխվում է աչքերի մակերեսին՝ կանխելով չորությունը։ Սակայն ինտենսիվ աշխատանքի կամ ուսման ժամանակ այդ ռեֆլեքսն ավելի քիչ է ակտիվանում, ինչը հանգեցնում է կարմրության և չորության։

Փորձագետները խորհուրդ են տալիս էկրանների մոտ աշխատելիս պարբերաբար ընդմիջումներ անել և ավելի հաճախ գիտակցաբար թարթել աչքերը։ Եթե ցանկանում եք քորել աչքը, բժիշկները խորհուրդ են տալիս դիպչել ոսկրային ակնակապիճին, այլ ոչ թե ակնախնձորին։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»
Ամենաընթերցվածները