Որևէ կառույց իրավասություն չունի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ հայաստանյան քաղաքական ուժերից մեկը հարցումներ է ուղարկել պետական գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ: ՀԻշեցնենք, որ հարցը ձևակերպված է եղել այսպես. «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում են տվյալ գործառույթների իրականացումը»:

Արձանագրելով, որ ՄԻՊ գրասենյակից, արդարադատության նախարարությունից, ԱԱԾ-ից «ցրողական» պատասխաններ են ստացվել՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե դա իրենց իրավասությունից դուրս է, նաև տեղեկացրել էինք, որ ավելի քան երկու ամիս որևէ պատասխան չի ստացվել Սահմանադրական դատարանից: Եվ ահա, մեր հրապարակումից հետո ստացվել է նաև ՍԴ պատասխանը, որտեղ մասնավորաբար նշված է. «Սահմանադրության 167րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Նշված նորմատիվ իրավական ակտերում ամրագրված լիազորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանը որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի լիազորությունների վերաբերյալ պարզաբանում տալու լիազորություն չունի»:

Այսինքն, փաստացի նույն պատասխանը, ինչ մյուս մարմինները: Ստացվում է՝ ոչ մեկն իրավասություն չունի պատասխանել արտաքուստ տարրական թվացող հարցերին, որևէ մեկն իրավասություն չունի պարզաբանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները: Հետաքրքիր է՝ Հայաստանում կա՞ այնպիսի մարմին, որը նման լիազորություն կամ իրավասություն ունի: Թե բոլորի լիազորություններն ու իրավասություններն ավարտվում են այնտեղ, որտեղ առկա է Նիկոլ Փաշինյանի գործոնը...

Ի դեպ, հավելենք, որ, նախորդ հրապարակումից հետո մեզ հայտնի դարձավ, որ օրենքով սահմանված կարգով հարցմանը չեն պատասխանել նաև գլխավոր դատախազությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Մոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովում Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի Շքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. Էրդողան Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. Զախարովա Դիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներին Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարի ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ամենաընթերցվածները