Ամեն դեպքում արտահերթի թեման դեռ փակված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ, չնայած քպականները հայտարարել են, թե իրենց կուսակցական ժողովում եկել են եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա, այդուամենայնիվ, իրականում Նիկոլ Փաշինյանը լրջորեն հակված է անցկացնել արտահերթ ընտրություններ ու չնայած համաձայնել է, որ հայտարարվի արտահերթի չգնալու մասին, սակայն դեռևս վերջնական որոշում չունի:

Այս առումով թերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ԿԸՀ-ին հանձնարարել է ուսումնասիրել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տեխնիկական հնարավորությունները: Թերթի տեղեկություններով, սա պարզապես շոկային է եղել ԿԸՀ-ի համար, քանի որ նախ՝ նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում, և դժվար է լինելու դրանից հետո համապետական ընտրություններ կազմակերպել, և հետո՝ ժամանակը բավականին կարճ է՝ այդ մասշտաբի ընտրությունների լիարժեք նախապատրաստվելու համար:

Ավելին, մեր տեղեկություններով, նաև իր ամենավստահելի շրջապատին է Փաշինյանը հանձնարարել՝ հասկանալ արտահերթի գնալու հնարավորությունները, ՔՊ տեղական կառույցների պատրաստվածության աստիճանը և այլն:

Ինչպես արդեն նշել ենք, Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ «խաղաղության» ու վաշինգտոնյան հանդիպման հետ կապված քարոզչական փուչիկը երկար կյանք չունի, չի կարողանալու մոտ ինն ամիս թեման «տաք պահել», մյուս կողմից՝ կա ճնշում Ալիևի կողմից՝ արագ անցկացնել ընտրություններ, որ խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար համոզված լինի՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը պահել իշխանությունը և սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ «Մեր ձևով շարժման» համակարգող Նարեկ Կարապետյանը, օրերս հայտարարել էր, որ իրենք կուսակցություն կստեղծեն 4-5 ամսվա ընթացքում: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը մտածում է արտահերթի միջոցով ցայտնոտ առաջացնել թե՛ այլ քաղաքական ուժերի, թե՛ Սամվել Կարապետյանի ուժի համար: Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը նշել էր. «Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու` օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն Ուկրաինան նոր վարչապետ ունի Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»
Ամենաընթերցվածները