Ցածր և ոչ կալորիական քաղցրացուցիչները արագացնում են հիշողության և ճանաչողական ֆունկցիաների անկումը. Neurology

Ցածր և ոչ կալորիական քաղցրացուցիչները արագացնում են հիշողության և ճանաչողական ֆունկցիաների անկումը։ Այս եզրակացության են եկել Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գիտնականները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Նատալիա Գոմես Գոնսալվեսի ղեկավարությամբ կատարված աշխատանքում վերլուծվել է ցածր և ոչ կալորիական քաղցրացուցիչների (LNCS) սպառման և ճանաչողական անկման միջև կապը։ Ուսումնասիրությունը հիմնված է Բրազիլիայի մեծածավալ նախագծի տվյալների վրա՝ նվիրված մեծահասակների առողջության ուսումնասիրությանը (Brazilian Longitudinal Study of Adult Health), որն ընդգրկել է 35 տարեկանից բարձր պետական ծառայողների։

Սննդակարգը գնահատելու համար օգտագործվել է սննդամթերքի սպառման հաճախականության հարցաթերթիկ, որի հիման վրա հաշվարկվել է յոթ տեսակի քաղցրացուցիչների ընդհանուր և անհատական սպառումը։

LNCS-ի միջին օրական սպառումը կազմել է 92,1 ± 90,1 մգ՝ 12,772 մասնակիցների մոտ։ Ութամյա դիտարկման ընթացքում պարզվել է, որ մինչև 60 տարեկան մարդկանց մոտ քաղցրացուցիչների օգտագործումը բաշխման վերին երրորդում կապված է եղել խոսքի սահունության և գլոբալ ճանաչողական ֆունկցիաների արագացված անկման հետ։ 60 տարեկանից բարձր մասնակիցների մոտ նման կախվածություն չի հայտնաբերվել։

Միևնույն ժամանակ, հատկապես արտահայտված կապ է դիտվել առանձին քաղցրացուցիչների՝ ասպարտամի, սախարինի, ացեսուլֆամ Կ-ի, էրիթրիտոլի, սորբիտոլի և քսիլիտոլի օգտագործման և հիշողության, խոսքի սահունության ու գլոբալ ճանաչողական ֆունկցիոնալության վատթարացման միջև։ Առանց շաքարախտի մարդկանց մոտ քաղցրացուցիչները կապված են եղել խոսքի սահունության ավելի արագ անկման հետ, իսկ շաքարախտով մասնակիցների մոտ՝ հիշողության և ընդհանուր ճանաչողական ունակությունների վատթարացման հետ։

«Ցածր և ոչ կալորիական քաղցրացուցիչները հաճախ ընկալվում են որպես շաքարի օգտակար այլընտրանք, սակայն մեր տվյալները ցույց են տալիս, որ դրանցից որոշները կարող են երկարաժամկետ հեռանկարում բացասական ազդեցություն ունենալ ուղեղի առողջության վրա», - նշել է հետազոտության համահեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Կլաուդիա Կիմիե Սուեմոտոն։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ Ռուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած Սա արժանի պարտություն չէր․ Զիդան Երևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվել Գյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանը Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստը Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո «Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան․ Իրանի փոխնախագահ Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները