Նախկինում աշխատած «նարատիվները» նորից կաշխատե՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, որ ավելի վաղ փակված էր համարել ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու իր, այսպես ասենք, մտասևեռման թեման, որոշեց նորից այն «բացել»: Խոսակցական բառուբանով ասած՝ Փաշինյանը նորից ընկել է նախկին նախագահների ետևից: Էլի՝ մերկապարանոց մեղադրանքներ, ի լրումն՝ Փաշինյանին արդեն բնորոշ խիստ անհարգալից կամ ուղղակիորեն վիրավորական տոնայնությամբ:

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի այս վեր ջին՝ «հականախագահական» բռնկման առիթը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառում-դիտարկումն էր առ այն, որ «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ընկալման դաշտում Փաշինյանը մտազուգահեռվում է Տեր-Պետրոսյանի հետ, որպես վերջինիս «քաղաքական հոգեզավակ», կարելի է ենթադրել, որ միգուցե այդ պատճառով է ՔՊ ղեկավարը այդքան ծանր տանում հենց առաջին նախագահի բնորոշումները:

Բայց Փաշինյանը նախընտրում է միանգամից բոլոր նախկին նախագահներին պիտակավորել ու մեղադրանքներ ուղղել՝ բանավիճելու անընդունելի հրավերներով հանդերձ: Դա էլ ունի որոշակի բացատրություն, որին ևս կանդրադառնանք:

Մինչ այդ նկատենք, որ պատասխան արձագանքներն էլ չուշացան: Լևոն ՏերՊետրոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Փաշինյանը կործանել է իր բոլոր թեզերը, երբ 2019 թվականին Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ի դեպ, ոչ միայն Տեր-Պետրոսյանի թեզերն է նա դրանով կործանել: Առաջին նախագահը նշեց նաև, որ այդքան բանավեճի մղվելու փոխարեն Փաշինյանը թող հրապարակի Արցախի վերաբերյալ բանակցային փաստաթղթերը: Ու... վիճելու բան էլ չի լինի: Խոսքը հատկապես 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ստացած առաջարկների մասին է, որոնք ոչ միայն քաղաքական շրջանակներից ու հանրությունից փաշինյանական իշխանությունը գաղտնի է պահել, այ լև մի տևական շրջան պնդում էր, որ ոչ մի նման առաջարկություն («պլան, ծրագիր») չի եղել:

Արձագանք եղավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Այս դեպքում արձագանքը Մարկ Տվենից ու Ալբերտ Էնշտեյնից մեջբերումներով էր, ի մասնավորի՝ «Երբեք մի՛ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք», և՝ «Միայն երկու բան է անսահման. տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխան խոսքը ավել ի շատ ժողովրդական հումորով էր հագեցած. «Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները: Կա՛մ արաղն ա պետք թարգել, կա՛մ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի՝ դնջանա»:

Բայց նույնիսկ այն չի հարցը, թե նախկին նախագահներից կամ նրանց պաշտոնական ներկայացուցիչներից ով ինչպես արձագանքեց Փաշինյանին: Բուն հարցը, ավելի ճիշտ կլինի ասել՝ հարցերի հարցն այն է, որ Փաշինյանն ընդհանրապես համարձակվում է որևէ նախկին ղեկավարի անուն տալ այն բոլոր աղետներից ու այն ամբողջ չարիքից հետո, որ բերել է Հայաստանի ու Արցախի, մեր ժողովրդի գլխին: Ավելին, նրան երկրորդելով՝ նախկին նախագահների հասցեին սկսում են ինչ-որ ձայներ հանել նրա՝ քաղաքականապես ոչինչ չարժեցող թիմակիցները: Պատկերացնո՞ւմ եք զավեշտը, երկրի երեք նախագահների հասցեին «լեզվին են տալիս» քպականները:

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում ենք, միանգամայն դիպուկ է արտահայտվել այս թեմայով. «Հայաստանի Հանրապետության 3 նախկին նախագահները երբ էլ ուզեին, կարող էին ունենալ այն, ինչ ունեցավ Նիկոլ Փաշինյանը. հազարավոր զոհերի գնով՝ հանձնել Արցախը: Բայց նրանցից որևէ մեկը դա չարեց: Դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը, որի բերած արհավիրքներն այնքան մեծ են, որ ՀՀ նախկին 3 նախագահների բոլոր սխալներն անգամ նույն հարթության վրա դնել հնարավոր չէ»:

Անհնար է չհամաձայնել: Հարկավ, Հայաստանի երեք նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են սխալներ: Դա անխուսափելի է: Ավելին, տարբեր առիթներով իրենք էլ դրա մասին խոսել են: Բայց բոլոր նախկին նախագահների համախառն սխալներն ու բացթողումները ոչ մի դեպքում չափելի չեն Փաշինյանի գործած չարիքի ու դրա ահավոր հետևանքների հետ:

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ոչ պակաս դիպուկ էր արտահայտվել. «Նիկոլ, ...դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես»:

Կրկնենք. նախկին նախագահները անսխալական չեն ու չեն եղել: Ավելին, նրանցից ոչ մեկը նման բան չի էլ ասել, թե իրենք անսխալական են: Դա միայն Փ ա շ ի նյանն է, որ «փի լ ի ս ո փ ա յ ե լ » է «սխալվելու համարձակության» մասին, անգամ մի ամբողջ «տեսություն» էր մշակել դրա վերաբերյալ, բայց որին երբ ինչ հարցնում են, պարզվում է... անսխալական է: Գոնե ինքն իր մասին այդ համոզմունքն ունի: Թեպետ նրա գործածները զուտ սխալներ էլ չեն:

Արցախը կորսված է, հիմնովին հայաթափված: Շուրջ 150 հազար հայեր հայրենազրկված են ու գաղթական: Բանակը ծանր մարդկային ու նյութական կորուստներ է կրել: Հայ ժողովուրդն իր մոտ 5 հազար լավագույն մարտիկներին ու սպաներին է կորցրել: Թշնամուն արդեն ՀՀ տարածքի հաշվին ահռելի զիջումներ են արվել, ու դրա վերջը չի երևում: Երկիրը դառնում է «թուրանական միջանցքի» սպա սար կու, կախ վ ա ծու թ յ ա ն մ ե ջ է դրվում Թուրքիայից ու Ադրբեջանից...

Այս ամբողջ չարիքն ո՞վ է բերել երկրի գլխին: Փաշինյանն ու իր ՔՊ-ն են բերել: Միանշանակ ու աներկբա, ինչպես նա ինքն է սիրում ասել:

Ու իբր այս ամենը քիչ է, Փաշինյանը մի հատ էլ Հայաստանի դեմ հրապարակային «ցուցմունք» է տալիս, թե «ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:

Այսինքն, Փաշինյանն ի՞նչ արեց: Եթե առանց հույզերի ու հակիրճ, ապա «լեզու դրեց» Ադրբեջանի բերանը (տեղին է ասել՝ կրկին): Ըստ էության, Փաշինյանը կրկնեց ադրբեջանական հիմնական քարոզչական թեզերից մեկը, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, մինչդեռ իրականության մեջ չկա նման բան:

Բայց հանդիպակաց հարցեր էլ են ծագում. բա եթե դա «ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս» էր, Նիկոլ Փաշինյանն ինքը որպես ի՞նչ էր 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով, ի դեպ, տապալելով բանակցային գործընթացը շարունակելու հնարավորությունն ու լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական ռազմատենչ նկրտումները:

Բա եթե դա «ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս» էր, որպես ո՞վ էր իր իսկ որդին զինվորական ծառայության մեկնել այնտեղ, որպես ո՞վ էր ինքը պետական սպասարկման ուղղաթիռով պարբերաբար մեկնում այնտեղ: Որպես ո՞վ էր Շուշիում 2020 թվականի մայիսի 21-ին ելույթ ունենում: Ինչպե՞ս էր 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի ու ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնում...

Շատ բան կարելի է ասել այս առնչությամբ: Ու առիթներ դեռ կլինեն ասելու: Բայց առայժմ ամփոփենք մեկ դիտարկմամբ, թե ինչու է Փաշինյանը նորից ընկել նախկին նախագահների հետևից: Առջևում ընտրություններ են: Փաշինյանը, թերևս, բոլորից լավ տեսնելով, որ «խաղաղության բարաթը» չի աշխատում կամ այն կերպ չի աշխատում, ինչպես ինքը կցանկանար, ձգտում է թարմացնել հին նարատիվները: Թերևս այդ պատճառով է նա սունդուկից հանել մուրճը, նույն տրամաբանության մեջ է թալանի մասին խոսակցությունների ակտիվացումը և, դե իհարկե, «նախկինները կգան» բոբո-կաղապարը թարմացնելը: Մի որոշ ժամանակ դա Փաշինյանին իսկապես էլ օգնել է ոչ միայն ինքնավերարտադրվել, այլև պահել իշխանությունը՝ նռնակահարելով կամ մահակահարելով փողոցային բողոքի ալիքները:

Բայց, կարծում ենք, երկրում արդեն «իրավիճակ է փոխվել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները