Հայտնի են քիմիայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է Շուշումու Կիտագավային (Ճապոնիա), Ռիչարդ Ռոբսոնին (Ավստրալիա) և Օմար Յաղիին (ԱՄՆ)՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։  

«Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մոլեկուլային միացություններ՝ մեծ տարածություններով, որոնց միջով կարող են հոսել գազերը և այլ քիմիական միացություններ: Այս կառուցվածքները՝ մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազ կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Քիմիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Հայներ Լինկեն հայտարարել է, որ մետաղաօրգանական կաղապարները հսկայական ներուժ են ունեն՝ «բացելով նախկինում անհավանական հնարավորություններ պատվերով պատրաստված նյութերի համար՝ օժտված նոր գործառույթներով»։ 

2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»
Ամենաընթերցվածները