86 մարդ թnւնավորմամբ հոսպիտալացվել է սրճարանում կազմակերպված խնջույքից հետո

Սալմոնելան է եղել 86 մարդու զանգվածային թունավորման և հոսպիտալացման պատճառ Ղազախստանի հյուսիսային Կոստանայի շրջանի Արկալիկ քաղաքի սրճարանում կազմակերպված խնջույքից հետո, լրագրողներին ասել է Սանիտարական և համաճարակաբանական վերահսկողության տարածաշրջանային վարչության պետի տեղակալ Գուլիմ Դոսումովան։

«Սրճարանի աշխատակիցները թեստավորվել են, և երկուսի մոտ հայտնաբերվել է Salmonella Enteritidis, որը նույնական է հիվանդների մոտ հայտնաբերված հարուցչին։ Նախնական եզրակացություններ կարելի է անել, որ սրճարանի աշխատակիցները, որոնց մոտ հայտնաբերվել է Salmonella Enteritidis, վարակի ենթադրյալ աղբյուրն են եղել։ Նրանք հիվանդ չեն եղել և բժշկական օգնության չեն դիմել։ Բժշկության մեջ դա կոչվում է առողջ կրում», - ասել է Դոսումովան։

Նրա խոսքով՝ միջադեպից հետո «Ժաինա» սրճարանը փակվել է, իսկ աշխատակիցների գործունեությունը՝ կասեցվել։ Հրատարակության տվյալներով՝ թունավորված անձանցից մի քանիսը ներկա չեն եղել խնջույքին, բայց կերել են սարկիտ՝ ավանդական ղազախական քաղցրավենիք, որը մատուցվում է հյուրերին տոնակատարությունից հետո։

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենաընթերցվածները