Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է

Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։ Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛ ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։

Dalan Technopark նախագծի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են, և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

«Մեր նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններինչպես նաև տարածաշրջանում ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։ Dalan Technopark-ը լինելու է միջավայրորտեղ աշխատանքըհամագործակցությունը և նորարարությունը կձևավորեն Հայաստանի տնտեսական ապագան», — նշել է Dalan Technopark ընկերության բաժնետեր Արտակ Անդրեասյանը։

Նախագիծը կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն և  խելացի կառավարման համակարգերի կիրառություն։ Dalan Technopark-ը ներառում է ավելի քան 154,000 քմ կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար և ունենալու է 22 հարկ, որոնք համալրված կլինեն գիտահետազոտական կենտրոնով, ցուցասրահներով, համաժողովների և միջոցառումների սրահներով, ֆուդ կորտերով, հյուրանոցային և սպորտային ենթակառուցվածքներով։

«Dalan Technopark-ը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով՝ կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք հպարտ ենքոր հենց Cube Invest ընկերությունն է ընտրվել որպես տեղաբաշխող՝ հնարավորություն ստանալով ներդրումային գործիքակազմի միջոցով նպաստել երկրի տեխնոլոգիական և շինարարական առաջընթացին։ Այս նախաձեռնությունը վստահելի և երկարաժամկետ ներդրումային հարթակ է՝ թե՛ տեղականթե՛ միջազգային ներդրողների համար», - ասել է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը՝ դրամային և դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ 25,000 ընդհանուր ծավալով և 13.50% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Cube Invest-ի կայքում։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ՝ միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։

Նախագծի մասինDalan Technopark-ը  Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված եզակի նախագիծ է։ Այն կոչված է դառնալ տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հանգույցը՝ միավորելով ստարտափներին, հետազոտական կենտրոններին և գլոբալ ընկերություններին՝ ստեղծագործական համագործակցության և ինովացիոն զարգացման մեկ հարթակում։

Տեղաբաշխողի մասինCube Invest-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։

դիտվել է 4520 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Մոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովում Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի Շքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. Էրդողան Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. Զախարովա Դիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներին Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարի ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ամենաընթերցվածները