Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները ձեռք են բերել ազգային նշանակություն։ Դրանք անցնում են ոչ միայն ներքին վարչական գործընթացների, այլև խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ երբ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են, իսկ հասարակության մեջ անորոշությունն ու դժգոհությունը՝ աճող։

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրությունները դառնալու են ոչ միայն տեղական պայքար, այլև հանրային վերաբերմունքի ցուցիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատը խորհրդանշական վայր է՝ Կաթողիկոսի նստավայրով, և այստեղ իշխանության պարտությունը կունենա բազմաշերտ քաղաքական հետևանքներ։

«Չեմ կարող կանխատեսել Արգիշտի Մեխակյանի ապագան, բայց ես վստահ չեմ, որ նա կհաղթի, որովհետև մարդկանց տրամադրությունները միանգամայն այլ են։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, կարծում եմ՝ կկրկնվի նաև Վաղարշապատում։ Եթե նույնիսկ նա հաղթի, Վաղարշապատին սպասում են բարդ ժամանակներ, քանի որ այստեղ է գտնվում մեր Եկեղեցին, և Փաշինյանը, իմ կարծիքով, կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ, ինչը իրավիճակը կդարձնի առավել լարված»,- նշել է քաղաքագետը։

Բոզոյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի շանսերը մեծապես պայմանավորված են վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Առանց վարչական ռեսուրսի Մեխակյանը հաղթելու հնարավորություն չունի։ Մարդկանց մեծ մասը այսօր բացահայտ դեմ է Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում Մեխակյանը քարոզում է այնպես, ասես ընտրում են իրեն, ոչ թե Փաշինյանին՝ փորձելով հեռավորություն պահել վարչապետից և ստանալ այն ընտրողների ձայները, որոնք դեմ են գործող իշխանությանը, բայց ոչ՝ անձամբ իրեն։ Սա ինքնին վկայում է ներիշխանական վստահության ճգնաժամի մասին»,- ասել է նա։

Քաղաքագետը վստահ է, որ Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանի իշխանության համար «վերջի սկիզբը»։ «Նա արդեն պարտվել է Վանաձորում, Գյումրիում, Սյունիքի քաղաքներում։ Ես չգիտեմ քաղաք, որտեղ նա չի պարտվել։ Իսկ այն, որ նա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում որևէ շանս չունի, ակնհայտ է։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք չեն հրապարակվում, բայց հայտնի են մասնագիտական շրջանակներին, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը անկումային է։ Պատմականորեն հասարակությունն առաջնորդից հոգնում է 7-10 տարվա ընթացքում․ Տեր-Պետրոսյանը ղեկավարեց 7, Քոչարյանը՝ 10, Սարգսյանը՝ 10 տարի։ 2026-ին Փաշինյանի իշխանությունն արդեն անցնում է այդ սահմանը, և նրա թողած քաղաքական ու հոգեբանական ժառանգությունը չափազանց ծանր է լինելու հասարակության համար»,- եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

Վաղարշապատի ընտրությունները, ըստ քաղաքական դիտորդների, այլևս չեն ընկալվում որպես սովորական տեղական քվեարկություն․ դրանք դարձել են հանրային վստահության և ազգային ինքնության դիմադրության քննություն գործող իշխանության նկատմամբ։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
Ամենաընթերցվածները