Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Եթե հակիրճ, ապա խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:

Երեկ «Փաստը» դիմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ ճշտելու նրա կարծիքը քրեական վարույթի վերաբերյալ, ինչպես նաև հասկանալու, թե իրականում ինչ է եղել: «Անեկդոտ են պատմում»,-նախ արձագանքեց գեներալը, ապա նշեց, թե այս ամենը հիշեցնում է հայտնի պատմությունը, երբ մեկն ասում է. «Մենք աշխարհով մեկ կտարածենք, որ նրա քույրն անբարոյական է, իսկ ինքն էլ թող ամբողջ աշխարհին ապացուցի, որ ինքն ընդհանրապես քույր չունի»:

Արշակ Կարապետյանի խոսքով, ինքը երբեք, որևէ պարագայում հակառակորդին դիրք հանձնելու կամ հակառակորդի առաջխաղացման դեպքում չկրակելու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հրաման չի տվել: «Եթե նույնիսկ բանավոր ինչ-որ հրաման տված էլ լինեի որևէ հրամանատարի, չնայած դա բացառվում է, ապա վերջինս իրավունք չուներ կատարելու այդ հրամանը, քանի դեռ չկա ԳՇ պետի գրավոր հրամանը: Ավելին, նա պետք է տեղեկացներ ԳՇ պետին, որ նման հրաման է ստացել: Ոչ միայն ԳՇ պետի տեղակալը, այլև ԳՇ պետը նման բանավոր հրաման տալու իրավասություն չունի, պետք է լինի ԳՇ գրավոր հրամանը՝ ստորագրված ԳՇ պետի կողմից»,-ասում է գեներալը և հավելում, որ ինքը ոչ միայն նման հրաման չի տվել ու չէր կարող տալ, այլև ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանն իրեն պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է նրա համար, որ կրակելու հրաման է տվել:

«Նիկոլ Փաշինյանի պարագայում ամեն ինչ հասկանալի է: Առջևում խորհրդարանական ընտրություններ են, մոտ օրերս Վաղարշապատի ընտրություններն են, և նա հերթով ցանկանում է վարկաբեկել բոլորին: Սամվել Կարապետյանին փորձեց վարկաբեկել, բանտ ուղարկեց, սրբազաններին բանտ ուղարկեց, Եկեղեցու դեմ է պատերազմի դուրս եկել, պարզ է, որ ինձ էլ պիտի փորձի վարկաբեկել: Կրկնում եմ՝ իր հետ ամեն ինչ պարզ է, բայց ցավալին այն է, որ դավաճանությունը մեր երկրում շարունակվում է,- ասաց Արշակ Կարապետյանն ու դիմեց ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին, որոնք կանգնած են նման շինծու քրգործերի հետևում:Զգուշացնում եմ բոլորին՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Ձեր նման շատ տղերք են եղել մեր կողքին, ցավոք մարտի դաշտում զոհվել են, զոհվել են պատվով, իսկ դուք մի երկու կոպեկի համար սեփական հայրենիքն եք ծախում: Փառք Աստծո, նմանները քիչ են, բայց, միևնույնն է, հենց նրանք են պահում Նիկոլ Փաշինյանին: Ժողովուրդը զզվում է Փաշինյանից, իսկ նմանները, ժողովրդին հակառակ գնալով, պահում են դրան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Ամենաընթերցվածները