Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական իրականությունը վերածվում է վտանգավոր ճգնաժամի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ուժեղացնում է ճնշումները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ձերբակալելով հոգևորականների, վարչական միջոցներով հնազանդեցնելով եկեղեցական դաշտը և փորձելով Եկեղեցին դարձնել կուսակցական գործիք։ Սրան արդեն արձագանքում է նաև եվրոպական և միջազգային ծանրակշիռ քաղաքական ու ակադեմիական էլիտան, որը նախազգուշացնում է՝ Հայաստանում տեղի ունեցողը ոչ միայն ներքին ճգնաժամ է, այլև համաեվրոպական արժեքների խախտում։

Եվրոպայի բարձրաստիճան գործիչները Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով միավորվել են հատուկ նախաձեռնության շրջանակում։ Նրանց թվում են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի ճանաչված պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգել ը, «The Guardian»-ի հայտնի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, հայտնի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։

Այս հեղինակավոր շրջանակը հայտարարում է՝ Հայաստանում համակարգային գրոհ է սկսված Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց գնահատմամբ՝ հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ստեղծվող ճնշումները և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքներին, այլև վտանգում են Հայաստանի անվտանգությունը։

Նրանք մատնանշում են, որ վերջին ութ ամսում Եկեղեցու հետ կապված բացակայում է իշխանության կառուցողական քաղաքականությունը. կա միայն մեկ նպատակ՝ թուլացնել, գլխատել և վերահսկելի դարձնել ազգային-հոգևոր ինստիտուտը։ Եվ սա այն պահին, երբ տարածաշրջանում ձևավորվում են նոր, սպառնալիքով լի աշխարհաքաղաքական գործընթացներ։

 Նախաձեռնող խումբը խոստանում է հարցը բարձրացնել եվրոպական օրակարգի ամենաբարձր մակարդակներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները՝ օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների առումով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն Ուկրաինան նոր վարչապետ ունի Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»
Ամենաընթերցվածները