Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը դարձավ ազդակ, որ եվրոպական իրավապաշտպան շրջանակները կրկին բարձրաձայնեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ կուտակվող լարվածությունները։ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ դիմել են ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարցերը չպետք է դուրս մնան առաջնային օրակարգից։

Կազմակերպությունները հիշեցրել են, որ դեռևս ամռանը միջազգային իրավապաշտպանների լայն դաշինքը կոչ էր արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու երկարատև խաղաղությանը, ինչի կարևոր պայմաններից մեկն է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ Նրանց թվում առանձնացվում է Վիգեն Էուլջեքյանի մասին մտահոգիչ պատմությունը, որի առողջական վիճակը, ըստ ընտանիքի, էլ ավելի է ծանրացել՝ անհրաժեշտ բուժօգնությունից ամիսներ շարունակ զրկվելու հետևանքով։

Եվրոպական կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում բավարար հետևողականություն չի ցուցաբերում Ադրբեջանում գտնվող հայերի իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև բավարար ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հիմնարար կարիքներին։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այդ վերաբերմունքը ոչ միայն խաթարում է քաղաքական վստահությունը, այլև խոչընդոտում է կայուն խաղաղության հեռանկարը։

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները նույնպես մտահոգություն են առաջացրել եվրոպական կառույցներում։ Խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը և հատկապես չորս արքեպիսկոպոսների աննախադեպ ձերբակալությունը դիտարկվում են որպես հարված երկրում օրենքի գերակայությանը և կրոնական ազատություններին։ Չնայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հատուկ սահմանադրական կարգավիճակ, իրավապաշտպանները նկատում են կառավարության վարքագծում եկեղեցին քաղաքական վերահսկողության տակ վերցնելու վտանգավոր միտումներ։

Այս մտահոգություններին միացել են նաև Գերմանիայում բնակվող հայերը, որոնք ավելի հաճախ են բարձրաձայնում, որ իշխանության քննադատությունից հետո կարող են կորցնել հայրենիք այցելելու իրավունքը։ Սա, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, բնորոշ է այն երկրներին, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկել ոչ միայն ներքին, այլև սփյուռքյան ազատ արտահայտման դաշտը։

Կոչին միացած կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Վտանգված ազգերի ընկերակցության» ղեկավար Զառա Ռայնկեն,
«Ցեղասպանության դեմ պայքարի և ճանաչման աշխատանքային հանձնախմբի» ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը,
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը,
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի հոգևոր հովիվ Փեթեր Ֆուքսը, ընդգծել են, որ Եվրոպան չի կարող անտեսել Հայաստանում ժողովրդավարական հետընթացի ազդակները։

Այս անհանգստությունները հնչեցին նաև դեկտեմբերի 9-ին, երբ ԳԴՀ կանցլերի նստավայրի առջև Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կազմակերպեց բողոքի ցույց։ Ցուցարարները պաստառներով պահանջում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն հայ պատանդներին», «Վերականգնել խոսքի ազատությունը», «Դադարեցնել հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա», «Վերադարձնել բռնազավթված եկեղեցիները», «Դադարեցնել Արցախի փախստականների հանդեպ խտրականությունը», «Ազատել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին»։ Ցույցը, ըստ կազմակերպիչների, ուղերձ էր ոչ միայն Գերմանիայի կառավարությանը, այլև՝ Երևանին։

Եզրահանգումն ակնհայտ է. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները հստակ ազդանշան են ուղարկում, որ Հայաստանի հետ համագործակցությունը չի կարող ստանալ նոր խորություն, եթե չի կապվում օրենքի գերակայության, ազատությունների պաշտպանության և քաղաքական հետապնդումները բացառելու հստակ պարտավորությունների հետ։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների ղեկավարների նկատմամբ Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Մայր Տաճարում սկսել են հնչել զանգերը. Վեհափառը մտել է Մայր Աթոռ Կիեւը կբախվի պահեստավորման կարողության պակասի, եթե չկարողանա հացահատիկ արտահանել Սև ծովով Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Իսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահԱցել է Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Կառավարությունը 150 միլիոն դոլարի վարկ է նախատեսում վերցնել
Ամենաընթերցվածները