Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը՝ նշելով որ այս անգամ ներկրում են ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլիար տեսակի բենզին։

Հարցին՝ դա որքանո՞վ կազդի բենզինի արժեքի վրա, Հայրիյանը պատասխանեց.

«Ապրանքը գա, ինքնարժեքային հաշվարկները կանենք, կհասկանանք՝ որքանով ենք վաճառելու բենզինը։ Բենզինի գնի վրա ազդող այլ գործոններ էլ կան։ Ամենօրյա կտրվածքով միջազգային շուկայական գների փոփոխությունն էլ է կարևոր, արտարժույթի փոփոխությունն էլ է կարևոր։ Բենզինի գնի վրա միայն տարանցման գումարը չի ազդում։ Չեմ կարծում, որ տարանցման գումարի գանձումը կարող է էականորեն ազդել գնի վրա։ Որոշակի ազդեցություն կունենա, բայց շոշափելի տարբերություն չի լինի»։

«Մեգա թրեյդ» ընկերության տնօրենը նշեց, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, բենզինը գնել են թրեյդինգային ընկերությունից։ Հարցին՝ շարունակական համագործակցության պայմանագիր են կնքե՞լ թրեյդինգային ընկերության հետ, Հայրիյանը պատասխանեց.

«Նավթամթերքի շուկայում սովորաբար յուրաքանչյուր խմբաքանակի համար վերակնքում են պայմանագրերը։ Մենք այդ ընկերությանը դիտարկում ենք որպես հերթական մատակարար։ Եթե կոմերցիոն առաջարկը ձեռնտու չէ, չենք գնի։ Եթե տեսնում ենք, որ ապրանքը համադրելիության տեսանկյունից ավելի լավն է և կարելի է ավելի մատչելի գնով վաճառել Հայաստանում, իհարկե գնում ենք։ Մրցունակ գին են առաջարկել, այդ պատճառով էլ համաձայնել ենք»։

Կարեն Հայրիյանը նշեց, որ երկու ընկերությունները միասին ընդհանուր մի քանի հազար տոննա ադրբեջանական բենզին կներկրեն։

Նշենք, որ «Մեգա Թրեյդը» ադրբեջանական բենզին ներկրող երկու ընկերություններից մեկն է. այն պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ադրբեջանական բենզին ներկրող մյուս ընկերությունը «Շիշա ուորլդն» է, այն պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Ամենաընթերցվածները