Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում նորից ակտիվացել են քննարկումները «հողեր հանձնելու» մասին: Ավելի ստույգ՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը նորից իրենցից գցել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ արդեն ժամանակն է իրերն իրենց անունով կոչել:

Նրա խոսքով, հենց վարչապետն ու նրա թիմի՝ պաշտպանության ոլորտի քաղաքական գործիչներն են կրում պատասխանատվություն Զանգելանի ուղղությամբ հետ քաշվելու համար, որի արդյունքում հանձնեցին Լաչինը, ապա և Արցախը: «Բա ո՞վ, եթե ոչ իրենք: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի բանավոր հրամանով սկզբից հանձնվել են այդ ուղղությամբ բոլոր հողերը: Հետո նա և վարչապետը ոչ միայն հրաման չեն տվել կրակելու, այլև արգելել են կրակել, և տարածքներ են հանձնվել Սև լճի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ, որոշ կորուստներ ենք ունեցել նաև Ջերմուկի ուղղությամբ»,ասում է Արշակ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ինքը ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մայիսի 12-ի դեպքերից ընդամենը 15-20 օր առաջ, իսկ պաշտպանության նախարար է նշանակվել միայն օգոստոսին: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց պատրաստ եմ պատասխան տալ այն մասով, որը վերաբերում է ինձ: Իմ ժամանակ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ Գեղարքունիքի, Նախիջևանի ուղղությամբ, բայց հետ ենք շպրտել: Ինձանից հետո դիկտատորիկն ու իր ենթակաները հանձնել են Սև լճի հողերը, Տավուշի հողերը, Լաչինը, վերջապես Արցախը»,- նշեց Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում կոշտ և բաց տեքստով խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական ռիսկերի և տարածաշրջանում սպասվող լայնամասշտաբ գործընթացների մասին։

Կարապետյանի խոսքով, վերջին օրերին տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքները միակողմանի և կեղծ օրակարգի վրա են հիմնված։ Նրա համոզմամբ, եթե Երևանը ցանկանում է դիվանագիտական նոտաներ հղել, ապա առաջին հերթին դրանք պետք է ուղղված լինեն Ադրբեջանին, որը, ըստ նրա, այսօր անհիմն դատում է Հայաստանի քաղաքացիներին։ «Խոսքը մի երկրի մասին է, որտեղ հաստատված է դիկտատուրա, և որը փորձում է իր վարքագիծը արտահանել տարածաշրջան։ Բայց ցավալին այն է, որ նույն մեթոդներն այսօր կիրառվում են նաև Հայաստանում»,– նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանը համոզված է, որ երկրում քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային։ Նրա խոսքով, գործող իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդարները քողարկել քրեական գործերով՝ անցյալից, կամ արհեստականորեն «գտնելով» ձևական մեղադրանքներ։ «Սա դասական սցենար է՝ քաղաքական հակառակորդին ներկայացնել որպես քրեական հանցագործ։ Այդ մեթոդները վաղուց հայտնի են պատմությունից»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ իշխանություններին խորհուրդ է տալիս անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և հայտարարել համընդհանուր համաներում՝ փակելով 2021 թվականից հետո հարուցված քաղաքական գործերը։

Զրույցի ընթացքում Կարապետյանը անդրադարձել է նաև իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ հայտարարելով, որ իրեն սպառնալու կամ բազմաթիվ գործեր հարուցելու փորձերը որևէ արդյունք չեն տալու։ «Դուք անզոր եք, որովհետև դուք պետություն չեք։ Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և լինելու է ձեզանից հետո։ Դուք չեք ներկայացնում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հայ ժողովրդին»,– ասել է նա։

Նախկին նախարարը որպես խոսքի ազատության խախտման օրինակ նշել է նաև բանակում տեղի ունեցած դեպքերից մեկը՝ պատմելով, որ երկար տարիներ ծառայած փոխգնդապետը հեռացվել է միայն այն պատճառով, որ իր հետ բարեկամական կապ ունի։ Կարապետյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին երբեք թույլ չի տվել, որպեսզի քաղաքական կամ անձնական կապերը դառնան զինծառայողների նկատմամբ ճնշման պատճառ։

Արտաքին քաղաքականության և անվտանգության համատեքստում Կարապետյանը զգուշացրել է, որ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Նրա գնահատմամբ, սկսվել է գլոբալ ռեսուրսների պատերազմ, որտեղ նավթն ու էներգակիրները դարձել են գլխավոր գործոնը։ «Այս պայքարը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Իրանին։ Մեծ պետությունները չեն հանդուրժելու, որ փոքր երկրները վերահսկեն նման ռեսուրսներ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գրեթե դուրս է մնացել միջազգային օրակարգից։

Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր հետաքրքիր չէ Արևմուտքին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խանգարող գործոն է՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դերակատարումը և Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Այդ ֆոնին նա խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ նոտաներով և ձևական քայլերով հնարավոր չէ պաշտպանել պետության շահերը։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանը կարևորել է ներազգային համախմբումը՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի որոշմամբ։ Նրա խոսքով, եթե որևէ գերպետություն որոշի միջամտել, ապա դա կարվի առանց հայ ժողովրդի մասնակցության, ինչը վտանգավոր սցենար է պետության համար։ «Մենք պետք է ինքներս փոխենք մեր իշխանությունը և միավորվենք մի գաղափարի շուրջ՝ վերականգնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ մեր արժանապատվության և հեղինակության հաշվին»,– ասել է նա։

Կարապետյանի համոզմամբ, միայն ուժեղ հեղինակությամբ և ինքնավստահ պետությամբ է հնարավոր հասնել իրական ու երկարատև խաղաղության։ «Մենք կովկասյան ժողովուրդ ենք, և մեր արժեքային համակարգում պատիվն ու արժանապատվությունը առաջնային են։ Միայն այդ ճանապարհով է խաղաղության ապագան հնարավոր»,– ասաց նա՝ կոչ անելով միանալ այդ պայքարին։

Վերջում Արշակ Կարապետյանը երկու հարց ուղղեց. «Առաջին հարցս՝ վարչապետին. ինքը 1999 թվականին Նաիրի Հունանյանի հետ եղե՞լ է Թուրքիայում, թե՞ ոչ: Երկրորդ հարցս ինձանից հետո նշանակված պաշտպանության նախարարին. մինչև նշանակվելը ո՞ր երկրի տարածքում է հանդիպել Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, ի՞նչ է քննարկել և ո՞ւմ է զեկուցել այդ մասին: Հուսամ՝ կպատասխանեն այս հարցերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ Արմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախել Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը
Ամենաընթերցվածները