Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ մամուլը պարբերաբար գրում է, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գործող «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբը գործում է բացահայտ և շարունակական խախտումներով։ Սա վաղուց այլևս նորություն չէ. փաստերը հրապարակված են, ահազանգերը՝ բազմակի, խախտումները՝ տեսանելի յուրաքանչյուրի համար։ Բոլորի համար, բացի մեկ կառույցից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երևանի ավագանու թիվ 188-Ն որոշումը հստակ ասում է՝ նման օբյեկտը չի կարող գտնվել բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա։ «Շառլոտ կաբարեն» այս պահանջը խախտում է տարիներով և շարունակում է աշխատել՝ առանց որևէ իրական հետևանքի։ Իսկ սա ինքնին արդեն օրենքի բացահայտ անտեսում է։

Բնակիչների գիշերային հանգիստը խաթարվում է մշտապես. աղմուկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, վեճեր: Տեղի է ունենում հանրային կարգի խախտում՝ ո՛չ մեկ օր, ո՛չ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ։ Եվ այս ամենը՝ Երևանի կենտրոնում, պետական կառույցների անմիջական վերահսկողության գոտում։

Սակայն այստեղ ամենաաղմկահարույց փաստն այն է, որ այս ամբողջ պատկերի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ վարույթ չի հարուցել։ Ո՛չ ծառայողական քննություն, ո՛չ նախաքննություն, ո՛չ պարզաբանում։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան Հակակոռուպցիոնից հայտնել են, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն գտնել վարույթ հարուցելու հիմքեր։ Տարիներով գործող ապօրինությունը Հակակոռուպցիոն կոմիտեի համար պարզապես «չկա»։ Լռում են նաև իրավապահները: Սա այլևս անփութություն չէ։ Երբ ակնհայտ խախտումը չի դառնում վարույթի հիմք, երբ տարիներով գործող ապօրինի գործունեությունը չի առաջացնում ոչ մի հարց, դա արդեն համակարգային աչքփակոցի է։ Իսկ աչքփակոցին կոռուպցիոն միջավայրի ուղիղ ցուցիչ է։

Այս հարցը շարունակելու է մնալ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պատասխանատուները պատշաճ արձագանքեն և նկատեն այն, ինչ վաղուց տեսանելի է հասարակության համար։ Երբ օրենքը ընտրովի է կիրառվում, դա արդեն ոչ թե թերացում է, այլ կոռուպցիայի լուռ պաշտպանություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ Արմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախել Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը
Ամենաընթերցվածները