Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։

Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։ Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստի» տեղեկությունների, շատ ավելի կոնկրետ է։

Մասնագիտական շրջանակների գնահատմամբ, վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար։

Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։

Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։

Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերը չեն, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտությունը։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։

Երեկ «Փաստ» թերթը դիմել է վճարահաշվարկային կազմակերպություններին՝ առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետը՝ հաշվի առնելով, որ տելեկոմները որոշակի հայտարարություններ արել են, սակայն վճարահաշվարկայինները կոնկրետ որևէ կերպ չեն արձագանքել իրենց ուղղված մեղադրանքներին: Մասնավորաբար, մեր լրագրողը երեկ զանգահարել է Telcell և EasyPay:

EasyPay-ից խոստացան կոնտակտները փոխանցել համապատասխան աշխատակցին՝ մեզ հետ կապ հաստատելու համար, սակայն մինչ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ որևէ զանգ չստացանք: Telcell-ից պատրաստակամություն հայտնեցին՝ ներկայացնել պարզաբանումներ, մեր լրագրողը ուղարկեց համապատասխան հարցերը, սակայն դարձյալ մինչ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք:

Թե՛ նշյալ երկու կազմակերպություններից, թե՛ այլ վճարահաշվարկային ընկերություններից արձագանք ստանալու պարագայում կներկայացնենք նրանց տեսակետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախել Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը Հարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Ամենաընթերցվածները