Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ընդամենը մի քանի ամիս իշխանությունները համարում էին, որ կա՛մ անհնար է թոշակ բարձրացնել, կա՛մ անիմաստ է (թոշակառուն շատ չգիտի՝ ինչպես ծախսել), սակայն օրերս Նիկոլ Փաշինյանը հանկարծ կտրուկ որոշում կայացրեց ապրիլի 1-ից ավելացնել թոշակները։ Ավելին, նախօրեին էլ հայտարարեց, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի: Ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը սա դիտարկում է նախընտրական տեսանկյունից:

Այդ կարծիքի հետ համաձայն է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որն այդ ամենը ընտրակաշառքի դիտանկյունից է քննարկում։ «Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր գործողություններ է իրականացնում քվե ապահովելու համար։ Սկզբից որոշեց գնալ դասական քարոզչական «հնարքների» հետևից՝ հեծանվային արշավ, կնոջ հետ պոդքաստների վարում և այլն։ Տեսավ, որ արդյունք չի տալիս, խնդրեց Ամերիկային, որ փաստաթղթի ինչ-որ կտոր բերի՝ անունը դնելով «խաղաղության երաշխիքներ», որպեսզի կարողանա դրա հիման վրա քվե կորզել։ Բայց իր վարկանիշի վրա դա որևէ դրական ազդեցություն չթողեց, կամ շատ չնչին էր այդ ազդեցությունը։ Արդեն դիմեց ռեալ ընտրակաշառքների։ Ներդրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որն ընտրություններից հետո ուղղակի պայթելու է։ Ընդդիմադիր հատվածը, մասնավորապես մենք ասում ենք, որ կենսաթոշակը հնարավոր է նվազագույնը դարձնել 100 հազար, միջինը՝ 150 հազար դրամ։ Շուտով հրապարակելու ենք դրա բանաձևը։ Հասկացան, որ պատասխան պետք է տան թոշակառուներին՝ եթե ներուժը կա, ինչո՞ւ չեն բարձրացնում կենսաթոշակը։ Արդյունքում գնացին ընտրակաշառքի։ 2026 թվականի բյուջեում այս մասին տող չկար, և նրանք միտում էլ չունեին կենսաթոշակները բարձրացնելու։ Զուգահեռ զինվորական ծառայությունը դարձրեցին 1,5 տարի։ Սրանք բոլորն ընտրակաշառքի օրինակներ են։ Ընդամենը կատարել են գործողություն՝ առանց հասկանալու, առանց հիմնավորման ու հաշվարկների, ընդամենը մի քիչ ավելի քվե կորզելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ Նիկոլ Փաշինյանին միշտ համարել է քաղաքական դերակատար և ոչ թե պետական գործիչ ու պետական դերակատար:

«Որովհետև իր միակ խնդիրն իր ընտրված ժամանակահատվածը, այդ թվում՝ պետական միջոցները, բյուջեն և ամեն ինչ ծառայեցնելն է հաջորդ անգամ ընտրվելու և ոչ թե պետության հիմքերն ամրապնդելու համար։ Պետության հիմքերը թուլացնելով՝ նա իր վերարտադրության հարցն է լուծում։ Նա անարժան գործիչ է՝ որպես պետական գործիչ»,-ամփոփում է Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները