Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում

Մարտի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ  Կ․-ն պարեկներին հայտնել է, որ իր մոտ առկա է կաթոցիչ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվել և Նարեկ Կ․-երը պարեկների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնում  վերջիններիս անձնական խուզարկությամբ Նարեկ Կ․-ի ձեռքին եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ՝ մոխրանման հետքերով, իսկ Սամվել Կ․-ն ոստիկաններին է ներկայացրել 1 հատ ծալովի դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել և Նարեկ Կ․-երը երկվորյակներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 21-ի համար Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Բժիշկը զգուշացրել է սրտի ծանր հիվանդության ասիմպտոմատիկ դրսևորումների մասին Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Մալխասյանի մայրը՝ Սուսաննա Մալխասյանը Հարսանեկան քաոս․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից Ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Մենչի դուստրը հղի՞ է. Ինչ հրապարակում է արել Էլինան. Տեսանյութ Կենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ Լավրով Վերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ
Ամենաընթերցվածները