Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել այդ երկրում լեռնահանքային (մետաղական հանքաքարի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:

Բավականին ծավալուն փաստաթղթում նշվում է, որ այս ոլորտների զարգացումը Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման, ինդուստրացման խորացման, արտահանման կառուցվածքի ընդլայնման և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման արագացման տեսանկյունից: Ի դեպ, առանձնահատուկ շեշտվում է Արցախի՝ Ադրբեջանի կողմից զավթված տարածքների հանքերի մասին: Խոսքն այն հանքերի մասին է, որոնք ժամանակին լիարժեք չեն էլ օգտագործվել Արցախի կողմից՝ բնությանը վնաս չպատճառելու, շրջակա միջավայրը պաշտպանելու նկատառումներով: Սակայն Ադրբեջանը, որն ինքնին բնապահպանական ամենամեծ վնասն է հասցնում տարածաշրջանին, սակայն հաճախ Հայաստանին ու Արցախի մեղադրել է շրջակա միջավայրն աղտոտելու մեջ, սկսել է անհամեմատ մեծ ուշադրություն դարձնել հանքարդյունաբերությանը, լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությանը: Դրա համար կազմվում են համակարգային ծրագրեր, գլոբալ հաշվարկներ են իրականացվում և այլն: Ավելին, վերոնշյալ կարգադրության մեջ որոշ ձեռնարկությունների նույնիսկ լուրջ արտոնություններ են տրամադրվում, ինչպես նաև «համաներում» է հայտարարվում դրանց՝ պետությանն ունեցած պարտքերի համար:

Իսկ ահա Հայաստանում, որն առանց այն էլ շատ հարուստ չէ հանքերով, որոշակի շրջանակներ իրենց պարտքն են համարում անընդհատ պայքարել հանքարդյունաբերության դեմ: Բավական է՝ այս ոլորտի զարգացման ուղղությամբ որևէ նախաձեռնություն կամ ծրագիր իրականացվի, բարձրացվում է մեծ աղմուկ: Այնինչ, հանքարդյունաբերությունը, նաև մետալուրգիան մեր երկրի տնտեսության համար ուղղակի փրկօղակ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Ամենաընթերցվածները