Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներ

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Apple-ի կողմից մշակվող վեց խոշոր նոր կատեգորիաների ապրանքների մասին՝ AirPods՝ արհեստական բանականության գործառույթներով, խելացի ակնոցներ, կրելի կախազարդ, խելացի տնային էկրան, սեղանի ռոբոտ և անվտանգության տեսախցիկ: Այս մասին TBPN տեխնոլոգիական փոդքասթին տված հարցազրույցում պատմել է լրագրող Մարկ Գուրմանը, ով հայտնի է տեխնոլոգիական ընկերությունների ներքին տեղեկատվությանն իր հասանելիությամբ:

Խելացի տունը՝ գլխավոր ուղղություն

Խելացի տնային էկրանը, որը լայնորեն հայտնի է «HomePad» անվանմամբ, ըստ ամենայնի, ամենամոտն է շուկա դուրս գալուն: Սպասվում է, որ սարքը կստանա մոտ յոթ դյույմ անկյունագծով սենսորային էկրան, A18 չիպ և խորը ինտեգրում Apple Intelligence-ի ու Siri-ի հետ: Ըստ Գուրմանի տվյալների՝ HomePad-ը և մի քանի այլ տնային ապրանքներ, այդ թվում՝ թարմացված Apple TV-ն և HomePod mini-ն, արդեն վաղուց գտնվում են պահեստներում՝ սպասելով Siri-ի թարմացված ծրագրային ապահովման մշակման ավարտին: Ըստ ներկայիս կանխատեսումների՝ HomePad-ը կներկայացվի iPhone 18-ի սեպտեմբերյան շնորհանդեսի ժամանակ:

Apple-ի անվտանգության տեսախցիկը, որը հայտնի է J450 ներքին կոդային անվանմամբ, նույնպես պետք է հայտնվի այս տարի: Ըստ Գուրմանի նկարագրության՝ դա դյուրակիր «փոքր սենսոր է տնային անվտանգության ապահովման համար»՝ դեմքի ճանաչման գործառույթներով և ինֆրակարմիր սենսորներով, որը նախատեսված է ոչ միայն հետևելու, այլև տնային ավտոմատացված կառավարման համար. օրինակ՝ դատարկ սենյակներում լույսն անջատելու կամ ընտանիքի կոնկրետ անդամի համար ընտրված երաժշտություն նվագարկելու համար: Առկա տեղեկությունների համաձայն՝ Apple-ը ծրագրում է թողարկել տեսախցիկների մի ամբողջ շարք, որի մեջ կարող է մտնել նաև Face ID-ով տեսադռնազանգը:

ԱԲ-կրող սարքեր՝ ռոբոտացված ապագա

Երեք ԱԲ-կրելի սարքերը՝ խելացի ակնոցները, ներկառուցված տեսախցիկով AirPods-ը և կախազարդը, կազմում են այն, ինչ Գուրմանն անվանում է «եռակողմ ռազմավարություն ԱԲ-կրելի սարքերի ոլորտում»: Դրանցից յուրաքանչյուրը կոչված է դառնալու Siri-ի և Apple Intelligence-ի «աչքերն ու ականջները»՝ փոխանցելով տեսողական և կոնտեքստային տվյալներ iPhone-ին և ամպային տիրույթին:

N50 կոդային անվանմամբ խելացի ակնոցները գտնվում են մշակման ամենաառաջատար փուլում: Apple-ը թեստավորում է բարձրորակ ացետատից պատրաստված շրջանակի առնվազն չորս ձև. հնարավոր անոնսը նախատեսված է 2026 թվականի վերջին — 2027 թվականի սկզբին, իսկ վաճառքի մեկնարկը սպասվում է 2027 թվականին: Ինֆրակարմիր տեսախցիկներով AirPods-ը կարող է թողարկվել արդեն այս տարի, մինչդեռ կախազարդը՝ կախոցի կամ սեղմակի տեսքով սարքը նրանց համար, ովքեր չեն կրում ո՛չ ակնոց, ո՛չ ականջակալ, սպասվում է 2027 թվականին: Սեղանի ռոբոտը, որը հիշեցնում է շարժական ռոբոտացված մանիպուլյատորի վրա տեղադրված iPad, նույնպես նպատակաուղղված է 2027 թվականին թողարկվելուն:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով
Ամենաընթերցվածները