Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպման սպասելիքներով:

Իսպանացի մասնագետը բարձր է գնահատել մրցակցին, սակայն վստահություն է հայտնել, որ իր գլխավորած թիմն այժմ լավագույնն է Եվրոպայում։

​«Բոլոր թիմերն էլ ձգտում են մրցաշրջանի եզրափակիչ հատվածին մոտենալ լավագույն մարզավիճակում։ Մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, բացառությամբ Կենտեն Նջանտուի։ Հենց Չեմպիոնների լիգայի կախարդանքն է մոտիվացնում խաղացողներին: Մենք շատ լավ դիրքում ենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

​Ուժերի դասավորվածության և մրցակիցների մասին

​Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս մասնակիցներին՝ Էնրիկեն առանձնացրել է նաև «Արսենալին», սակայն շեշտել է փարիզյան ակումբի առավելությունը խաղային որակի հարցում․

​«Սա լինելու է Եվրոպայի երկու լավագույն թիմերի հանդիպումը, թեև «Արսենալը» նույնպես անհավանական մրցաշրջան է անցկացնում։ Կայունության տեսանկյունից «Բավարիան» գուցե մի փոքր առաջ է մեզնից, քանի որ ընդամենը երկու պարտություն է կրել: Բայց եթե հաշվի առնենք մեր ցուցադրած ֆուտբոլի մակարդակը, ապա այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ։ Ես դեռ այն ժամանակ էլ էի դա ասում, երբ մենք նույնիսկ լավագույն ութնյակ դուրս չէինք եկել», — եզրափակել է Էրիկեն։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները