Անգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին»

Անգլիական Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 35-րդ տուրն իսկական մղձավանջ դարձավ Լոնդոնի «Չելսիի» համար։ Հարազատ մարզադաշտում լոնդոնցիներն անսպասելի և ցավալի պարտություն կրեցին «Նոթինգհեմ Ֆորեսթից»՝ 1:3 հաշվով։

Գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի սուլիչի ներքո ծավալվեց իրադարձություններով հարուստ իսկական ֆուտբոլային դրամա։
​Հանդիպումն արդեն իսկ սկսվեց հյուրերի բուռն գրոհներով, և ընդամենը երկրորդ րոպեին Թայվո Ավոնիին բացեց խաղի հաշիվը՝ սառը ցնցուղ դառնալով տանտերերի համար։

Տասնհինգերորդ րոպեին իրավիճակն ավելի բարդացավ «Չելսիի» համար, երբ Իգոր Ժեզուսը հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոցը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի տասներորդ րոպեին լոնդոնյան ակումբը կարող էր բեկել խաղի ընթացքը, սակայն Քոուլ Պալմերը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը՝ հօդս ցնդեցնելով փրկության հույսերը։

​Երկրորդ խաղակեսում հյուրերը շարունակեցին իրենց վստահ ելույթը, և հիսուներկուերորդ րոպեին Ավոնիին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։

Յոթանասուներեքերորդ րոպեին արթնացավ ինտրիգի նշույլ, երբ «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն գրավեց դարպասը, սակայն գոլը ցավալիորեն չեղարկվեց VAR համակարգի միջամտությունից հետո։ Այնուամենայնիվ, Պեդրոյին հաջողվեց խփել հեղինակության գնդակը բուն խաղավարտին՝ ավելացված երրորդ րոպեին, որով էլ ձևակերպվեց հանդիպման վերջնահաշիվը։

​Այս աղետալի սայթաքումից հետո «Չելսին» իր դիրքերը զիջեց՝ նահանջելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9 հորիզոնական, ունենալով իր ակտիվում 48 միավոր։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» կենսական նշանակության հաղթանակ տարավ՝ 42 միավորով ամրապնդվելով 16 տեղում և շարունակելով համառ պայքարը անգլիական էլիտայում իր տեղը պահպանելու համար։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները