Հայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը

2026 թվականի «Ոսկե գնդակի» 70-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին` Լոնդոնում։ Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կազմակերպչի պաշտոնական կայքում։

Նախկինում Փարիզում անցկացվող միջոցառումը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Այն պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալվի Լոնդոնում՝ ի հիշատակ France Football ամսագրի կողմից 1956 թվականին հիմնադրված այս հեղինակավոր մրցանակի առաջին դափնեկրի՝ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի։ «Բացի դրանից, հաշվի առնելով «Ոսկե գնդակի» 70-ամյակը՝ տրամաբանական է ժամանակակից լավագույն ֆուտբոլիստներին մեծարել հենց այն երկրի սրտում, որտեղ ծնունդ է առել ֆուտբոլը»,- նշվում է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։

2010-ից 2015 թվականներին միջոցառումն անցկացվում էր շվեյցարական Ցյուրիխում, քանի որ որպես համակազմակերպիչ հանդես էր գալիս հենց այդ քաղաքում տեղակայված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ): Իսկ 2019 թվականից ի վեր պարգևատրման արարողությունը ավանդաբար կազմակերպվում էր Փարիզի «Շատլե» թատրոնում։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025 թվականի մրցանակաբաշխության արդյունքներով «Ոսկե գնդակին» արժանացել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամ Կանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր Լայեն ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից Սալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանը Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին Արմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. Զախարովա Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութեր
Ամենաընթերցվածները