Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համապետական բոլոր ընտրություններից առաջ, այս ընտրություններից առաջ՝ առավել ևս, պարբերաբար շեշտվում է, թե որքան կարևոր է յուրաքանչյուր ընտրողի մասնակցությունը՝ թե՛ որպես քաղաքացիական պարտքի, թե՛ որպես ընտրական իրավունքի իրացում: Հաճախ կարելի է լսել, թե մեր ընտրողներն այնքան էլ ակտիվ չեն մասնակցում ընտրություններին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում եղել են բավականին ակտիվ մասնակցությամբ ընտրություններ:

«Փաստ» թերթն ուսումնասիրել է ԿԸՀ պաշտոնական կայքում առկա տեղեկությունները և համադրել ՀՀ նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները: Այդ տվյալներից երևում է, որ ընտրողներն ավելի ակտիվ են եղել նախագահական ընտրությունների ժամանակ, թեպետ, օրինակ՝ ԱԺ 2007 և 2012 թվականների ընտրությունների ժամանակ ևս պատկառելի մասնակցություն է եղել: Ամենապասիվ մասնակցությունն արձանագրվել է 2018 և 2021 թվականների արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եվ այսպես, ՀՀ ԱԺ ընտրություններին արձանագրվել է հետևյալ մասնակցությունը. 1995 թ.՝ 1 մլն 183 հազար 573 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 54,3 տոկոսը, 1999 թ.՝ 1 մլն 137 հազար 660 կամ 51,7 տոկոս, 2003՝ 1 մլն 233 հազար 757 կամ 52,7 տոկոս, 2007 թ.՝ 1 մլն 375 հազար 733 կամ 59,4 տոկոս, 2012 թ.՝ 1 մլն 572 հազար 518 կամ 62,33 տոկոս, 2018 թ. արտահերթ՝ 1 մլն 261 հազար 105 կամ 48,6 տոկոս, 2021 թ. արտահերթ՝ 1 մլն 281 հազար 174 կամ 49,4 տոկոս:

ՀՀ նախագահի ընտրությունների մասնակցությունն ըստ տարեթվերի. 1996 թ.՝ 1 մլն 333 հազար 204 կամ 59,2 տոկոս, 1998 թ.՝ 1մլն 456 հազար 109 կամ 63,3 տոկոս, 2003 թ. առաջին փուլ՝ 1 մլն 462 հազար 383 կամ 63 տոկոս, 2003 թ. երկրորդ փուլ՝ 1 մլն 595 հազար 702 կամ 68,4 տոկոս, 2008 թ. 1 մլն 671 հազար 027 կամ մոտ 70 տոկոս, 2013 թ.՝ 1 մլն 518 հազար 407 կամ 60,05 տոկոս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն Ուկրաինան նոր վարչապետ ունի Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»
Ամենաընթերցվածները