«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը: «Փաստ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը չի ճանաչում ու չի ընդունում դրանց արդյունքները։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական պայքարը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող գործընթացները դեռևս ավարտված չեն, իսկ առաջիկա զարգացումները կարող են լինել արագ և անկանխատեսելի։

Գեներալ-մայորը նշել է, որ ստեղծված իրավիճակում պատրաստ է պայքարի ցանկացած ձևի, որը կթելադրվի քաղաքական իրողություններով։ Նրա գնահատմամբ, հանրության լայն շրջանակները տեսնում և հասկանում են այն գործընթացները, որոնք, ըստ իրեն, ուղեկցել են ընտրական փուլը։

Արշակ Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել նաև ընտրություններից հետո երկրի ղեկավարի ունեցած ելույթը՝ նշելով, որ այնտեղ չեն հնչել պետական նշանակության լուծումներ կամ հասարակությանը միավորող ուղերձներ։ Նրա կարծիքով, փոխարենը առաջնային տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ընդդիմախոսների նկատմամբ ուժային մոտեցումների մասին հայտարարությունները։

Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը գնալով ավելի մեծ հենարան է դարձնում իրավապահ համակարգը՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին։ Նա զգուշացրել է, որ նման մեխանիզմների կիրառումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև ամբողջ հասարակության համար։

Այս համատեքստում գեներալ-մայորը պատմական զուգահեռներ է անցկացրել անցյալ դարի բռնաճնշումների հետ՝ նշելով, որ ռեպրեսիվ համակարգերը, որպես կանոն, չեն սահմանափակվում միայն քաղաքական հակառակորդներով։ Նրա խոսքով, նման մեխանիզմները ժամանակի ընթացքում սկսում են գործել հասարակության ավելի լայն շերտերի նկատմամբ։

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ամփոփելով իր գնահատականները՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է. «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է»։ Նա համոզմունք է հայտնել, որ ճնշումների և սպառնալիքների վրա կառուցված ցանկացած համակարգ վաղ թե ուշ բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին և կորցնում կենսունակությունը։

Շարժման առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին պահպանել համախմբվածությունը, ակտիվ մասնակցել հանրային կյանքին և թույլ չտալ, որ երկրում խորանան բաժանարար գծերը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ապագան կախված է հասարակության միասնականությունից, քաղաքական պատասխանատվությունից և պետական շահը վեր դասելու կարողությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն Ուկրաինան նոր վարչապետ ունի Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»
Ամենաընթերցվածները