«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները շարունակում են մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում, և տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվ գործունեություն ծավալած «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման արձագանքը։ Թեև Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, միավորման խորհուրդն արդեն հանդես է եկել հստակ քաղաքական գնահատականով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը կայացած քվեարկության վերաբերյալ։

Միավորումը դրական է համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Այդուհանդերձ, ըստ հայտարարության, քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամքը, ինչի համար մատնանշվում է չորս ակներև պատճառ։

Նախ՝ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով անազատության մեջ, զրկված է եղել լիարժեք քարոզչության հնարավորությունից, իսկ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են նաև առաջատար ընդդիմադիր գործիչներ Անդրանիկ Թևանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության այլ թեկնածուներ ու ակտիվիստներ։ Որպես հաջորդ պատճառներ նշվում են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը՝ պետական ու համայնքային աշխատակիցների կազմակերպված բերումով ու ուղղորդմամբ, ընտրությունների ընթացքը վախի ու ահաբեկման, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու ատելության քարոզի պայմաններում, ինչպես նաև օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց միջամտությունն ու աջակցությունը գործող վարչախմբին։

Հաշվի առնելով, որ ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, «ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում՝ դրանք չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ միավորումն արձանագրում է, որ անգամ այս ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ երկրին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ինչպես նաև Ազգային ժողովում միանձնյա սահմանադրական օրենքներ փոփոխելու և պետական անկախ մարմինների ղեկավարների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Ստեղծված պայմաններում «ՀայաՔվեն» համոզմունք է հայտնում, որ ժողովրդի իրական քվեն ստացած ուժերը հնարավորություն ունեն խափանելու գործող վարչախմբի ծրագրերը և ժամանակի ընթացքում հեռացնելու նրան իշխանությունից, ուստի պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևողական պայքարը օրինական բոլոր եղանակներով և այդ հարցում ակնկալում է համախոհների աջակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն Ուկրաինան նոր վարչապետ ունի Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»
Ամենաընթերցվածները