Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը: «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան մեր աղբյուրները նշում են, որ այսօր կայանալիք հանդիպումը, մեղմ ասած, բավական թեժ է ընթանալու: Ըստ տեղեկությունների, այսօր Փաշինյանի առջև կարող է դրվել որոշակի ուլտիմատումային էլեմենտներ պարունակող «փաթեթ», այն է՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկվելու է վերջնական որոշում կայացնել. կա՛մ հրապարակային հրաժարվել ԵՄ անդամակցության նպատակներից, կա՛մ տեղում հայտարարել հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Միջանկյալ լուծումներն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմի համար ընդունելի չեն:

Մեր ունեցած տեղեկություններով, հակառակ դեպքում հետևելու են կոնկրետ քայլեր, որոնք կներկայացվեն Փաշինյանին: Ի մասնավորի, առաջին փուլում նախատեսվում է ՌԴ-ում ապրող ու աշխատող մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիների արտաքսում (թե ինչու հենց 170 հազար, մեր աղբյուրները չեն մանրամասնում), հիմնավորապես արգելանք է դրվելու տրանսպորտային բոլոր, այդ թվում և հատկապես՝ օդային հաղորդակցությունների վրա, և այդ արգելանքի զարտուղի շրջանցման նույնիսկ որևէ փորձ խիստ քրեաիրավական հետևանքներ է ունենալու: Արգելանք է դրվելու նաև Ռուսաստանից Հայաստան դրամական տրանսֆերտների վրա: Մյուս փուլով հետևելու են էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումները:

Մի խոսքով, այսօր լուրջ երկընտրանքի առջև է լինելու Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Ամենաընթերցվածները