Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.mail.ru–ն իր «Փորձագետը բացահայտել է, թե Փաշինյանի ինչին է պետք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանի փորձն է Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման ֆոնին ստեղծել «փոխանակման ֆոնդ»՝ իր կառավարությանը Ռուսաստանի հնարավոր պատասխան միջոցներից պաշտպանելու համար։ Այդ մասին «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ և AlphaNEWS տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։

Փորձագետի խոսքով, վարչապետը գիտակցում է իր ներկայիս հակառուսական քաղաքականության հետ կապված վտանգները, այն է՝ օդային տարածքի փակումը, գազի գների բարձրացումը և Ռուսաստանից միգրանտ աշխատողների զանգվածային արտաքսումը։ Հետևաբար, Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր շփումներից առաջ ձգտում է ակտիվներ պատրաստել սակարկությունների համար։ «Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է այս ամենը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր շփումներից առաջ նա իր համար պատրաստում է որոշակի փոխանակման ֆոնդ, որի հիմնական ակտիվը, ըստ երևույթին, նրա համար Ռոբերտ Քոչարյանն է», - բացատրել է Մաթևոսյանը։

Վերլուծաբանը ենթադրություններ է արել այն մասին, թե ի՞նչ տեսք կարող է ունենալ առաջարկվող գործարքը. Երևանը ազատ է արձակում Մոսկվային հավատարիմ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, իսկ դրա դիմաց Ռուսաստանը պահպանում է արտոնյալ տնտեսական պայմաններ և իր շուկա մուտք հայկական ապրանքների համար։ Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Փաշինյանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ներկայիս կուրսը հնարավոր է դարձել Հայաստանի ներկայիս կառավարության ութամյա հակառուսական տեղեկատվական արշավի շնորհիվ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Ամենաընթերցվածները