Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռի, քաղաք Թումանյան, MIJ factory: Օրերս հենց այս վայրն էր միավորել մարդկանց, որոնք եկել էին մասնակցելու «Հետևելով ակուն քին» արտ - ն ա խագ ծ ի ն ՝ 1930–1970-ականների սև-սպիտակ սիրողական լուսանկարների ցուցադրությանը։ Լուսանկարների վրա գույնի և համադրությունների փոփոխություն էր կատարվել՝ դրանց ժամանակակից շունչ հաղորդելով։

«Մեր միտքն էր՝ ներկայացնել պատմության մասնիկներ։ Դրանք սիրողական ոճի լուսանկարներ էին՝ մեկ տան արխիվային նկարներ, որոնք վերցրել եմ, և սկսել ենք աշխատել դրանց վրա: Ցուցադրությանը ներկայացված է 50 լուսանկար։ Այսպիսի նախագիծ իրականացնելու գաղափարը ծագել է ճապոնական պոեզիայի հնարքից՝ հոնկադորիից, երբ նրանք վերցնում են իրենց՝ ավելի վաղ շրջանի պոետների տողերը և այլ ձևով են դրանք շարունակում։ Մենք էլ ցանկանում էինք, որ հինը չմոռացվի, և հին լուսանկարներին ժամանակի շունչ էինք ներարկում։ Կարևոր է, որ առավել վաղ շրջանի լուսանկարները նաև ընկալելի լինեն տարիներ անց։ Նկարների մշակման համար օգտագործել ենք և՛ արհեստական բանականություն, և՛ ֆոտոշոփ, ամեն նկարին նորարարության շտրիխ ենք հաղորդել, որ այն նոր շունչ ստանա։ Արտ-նախագծի կյանքի կոչմանը ներգրավված էին նկարչուհի Անի Մելիքսեթյանը, «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «DEKA ART» պատկերասրահի հիմնադիր, ցուցադրության կազմակերպիչ Արամ Բեժանյանը։

Նրա խոսքով, սա իր ոճի մեջ առաջին նման նախագիծն էր։ «Ունեցել ենք ցուցահանդեսներ, պլեներներ, բայց որպես արտնախագիծ՝ սա առաջին փորձն էր։ Հայաստանի տարբեր անկյուններից հյուրեր ունեինք, նաև օտարերկրացիներ։ Հետաքրքիր է, որ ներկաների հիմնական մասի տարիքային շեմը չէր հատում 40 տարեկանը»։

Բեժանյանը կարևորում է մշակութային միջոցառումների կազմակերպումը Հայաստանի մարզերում։ «Փորձում ենք մշակութային միջոցառումներ կազմակերպել Լոռու մարզի տարբեր անկյուններում։ Ավելին, այս միջոցառումը կարող էի անցկացնել Վանաձորում, բայց որոշեցինք միջոցառման անցկացման վայր դարձնել Թումանյան քաղաքը։ Հաջորդը կլինի Վանաձորում։ Փորձում ենք կոտրել ստանդարտները և նորություններով հանդես գալ, հետաքրքրություն առաջացնել՝ այս կերպ ակտիվացնելով մարզի մշակութային կյանքը։ Գաղտնիք չէ, որ ավելի հաճախ ամեն ինչ՝ բոլոր մշակութային միջոցառումները, և ոչ միայն, կենտրոնացած են Երևանում։ Փորձում ենք երբեմն միջոցառումների անցկացման ուղղությունը «շեղել» դեպի Լոռի։ Ապագայում էլ է նախատեսվում Հայաստանի տարբեր քաղաքներից հետաքրքիր նախագծեր բերել Վանաձոր և Լոռու այլ անկյուններ»։

Մշակութային նախագծերի հանդեպ հանրության հետաքրքրությանն անդրադառնալիս մեր զրուցակիցն ընդգծում է՝ կարևոր է այն, որ դրանք հետաքրքրեն թեկուզ քիչ թվով մարդկանց։ «Մարդիկ առաջին հերթին արձագանքում են միջոցառումն ազդարարող գովազդին, բայց այլ բան են նրանց սպասումները և արդեն տեսածը։ Մեկին կարող է հետաքրքիր չլինել, մյուսն էլ իներտ լինի, սա ևս նորմալ է, բայց եթե թեկուզ մի քանի հոգի այս նախագծից իրենց հետ դրական ու նոր էմոցիաներ տանեն, ուրեմն այն հաջողված է»,-ասում է ցուցադրության կազմակերպիչը։

Ի դեպ, ներկաները ոչ միայն ցուցադրությունը վայելեցին, այլ նաև Ալեքս Հարությունյանի, VEIILA խմբի երաժշտական կատարումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենաընթերցվածները