Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ հանրությունը շատ բուռն արձագանքեց պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնապատիկ բարձրացման նախագծին: Փաշինյանի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին, և այն ուղարկվեց խորհրդարան: Ըստ այդմ, քպական իշխանությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից «աշխատավարձվել» արդեն նոր՝ շատ ավելի բարձր դրույքաչափերով: Այդ անհագուրդ ախորժակը բավարարելու համար «հերոս հարկատուներից» կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ:

Նախատեսվում է, որ նոր դրույքաչափերով ՀՀ նախագահի աշխատավարձը 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն։ Փաշինյանի աշխատավարձը ևս կդառնա 2,6 միլիոն: Նրա նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ ներկայիս 998 հազարի փոխարեն, փոխվարչապետերինն էլ կբարձրանա: Պատգամավորներին էլ ճոխ կվարձատրեն. եթե հիմա 832 հազար դրամ է նրանց աշխատավարձը, նախատեսվում է դարձնել մոտ 1,5 միլիոն դրամ: Շոշափելի այլ պաշտոնյաների աշխատավարձերը ևս:

Ասել, որ սա սոցիալական խայտառակություն է, կնշանակի ոչինչ չասել: Առավել ևս՝ նման իշխանության ու կառավարության պարագայում, քանի որ նման կառավարումն ու դրա հետևանքները նկատի ունենալով՝ այդ «բարձրաստիճանները» պետք է ժողովրդին տույժեր ու տուգանքներ վճարեն, այլ ոչ թե հարկատուների հաշվին կրկնակի բարձր աշխատավարձվեն:

Բայց հանրությունը այս մի «բոմբ» տեղեկությունը դեռ մի կարգին չմարսած՝ վրա հասավ մեկ այլ «աչքալուսանք» փաշինյանական կառավարությունից: Աշխատանքի և բարեկեցության (չենք ծաղրում, սոցապը հիմա այդպես է կոչվում) նախարարության վերնաշենքում մի «փայլուն» միտք են հղացել: Առաջարկում են, որ «թաղման նպաստը», որին ժողովուրդը վաղուց ի վեր «վերջին թոշակ» է անվանում (հայտնի 200 հազար դրամը, որ տրամադրվում է հանգուցյալ կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին, եթե այդպիսիք կան), այսուհետ ոչ բոլորին տրամադրվի:

Փաշինյանն անձամբ հայտարարեց. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»:

Նախ՝ ուշագրավ է, որ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հիշյալ «վերջին թոշակը» չվճարելու հարցը տանում ու արհեստականորեն շաղկապում է... թոշակները բարձրացնելու հետ, ավելի ճիշտ՝ գնաճն, իբր, փոխհատուցելու հետ: Կառավարման տեսանկյունից դա անհեթեթություն է: Նաև ակնհայտ է, որ դա մանիպուլ յացիա է:

Ի՞նչ հաշվարկներ կան Փաշինյանի ասածի տակ: Այսինքն, ի՞նչ, ինքը նախապես հաշվել է տվել իր քպական իշխանությանը՝ պարզել, թե տարվա մեջ քանի՞ կենսաթոշակառու է մահանալու, նրանցից քանի՞սն է սոցիալապես անապահով, իսկ քանի՞սը ապահով համարվելու, որպեսզի վերջիններիս մահվանից հետո նախատեսված 200 հազար միանվագ վճարի գումարը չտրամադրի ու այդ չվճարումների հանրագումարում կատաղի գնաճի ինչ-որ փոխհատուցում անի՞:

Թվում է՝ սա շատ լուրջ թեմա չէ: Սակայն հարցն այն է, որ նման որոշումները համադրելիս ի ցույց է դրվում այս իշխանության ողջ «պերճանքը»: Բայց ամեն ինչ իր հերթականությամբ:

Անցյալ տարվա վերջին, կհիշեք, Փաշինյանը գրեթե երդվում էր, որ ոչ մի հնար չունեն կենսաթոշակները բարձրացնելու, որ եթե մի քիչ էլ բարձրացնեն, բյուջեում ահռելի ճեղքեր կառաջանան: Բայց, չնայած այդ սրտաճմլիկ ելույթներին, ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես առաջ Փաշինյանը 10000 դրամով թոշակները բարձրացրեց: Ըստ որում, նման միջոցներ բյուջեում նախատեսված չէին: Ժողովուրդն այդ բարձրացումը բնորոշեց միանգամայն դիպուկ՝ ընտրաթոշառք: Ընդդիմադիրները, անկախ փորձագետները հստակ նշեցին, որ դա ընտրակաշառք է՝ ըստ էության:

Ընտրություններն անցան: Փաշինյանը 49 տոկոս «ձայներով» պահեց իշխանությունը: Տեսան, որ հուզում-մուզում չկա, իշխանություններն անցան բարձրացված 10 հազարական դրամները թոշակառուների ու մնացյալ հանրության «քթից բերելուն»: Իսկ «բարձր» թոշակ ստացողները, որ նաև անապահովության նպաստ էին ստանում, նաև դրանից զրկվեցին:

Հաջորդը. ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից: Բայց մյուս կողմից՝ քպացված վերնախավն էլ, փողից ու կոլեկտիվ պատասխանատվության տագնապից բացի, այլ մոտիվացիա չունի՝ իշխանության մեջ մնալու: Պետք է նրանց կերակրել, այ լապես «կթռչեն»: Այսինքն, կարևորը՝ իրենք ճոխ ապրեն, իրենց աշխատավարձերը բարձրանան, այն էլ՝ կրկնապատիկ: Թե այդ 25 միլիարդ դրամով ի՞նչ սոցիալական հարցեր կարելի էր լուծել հազարավորների համար, արդեն նրանց հետաքրքիր չէ:

Այս «չկոռումպացված» իշխանավորները կարծես «դանայան տակառ» լինեն. նրանց որքան վճարում, պարգևավճարում են, նրանք չեն հագենում, էլի, էլի, էլի...

Ու չկշտացողները մյուսներին «մանր են բրդում»՝ ասացվածքի հանգվույն, կամ արդեն նույնիսկ ոչ էլ բրդում են:

Զուգահեռաբար իսկական Հայաստանում ամեն ինչ թանկանում է՝ վառելիքը (բենզին, դիզվառելիք), կաթնամթերքը, ձեթը..., ամեն ինչ: Ըստ որում, անհայտ է, թե ինչ է լինելու 1-2 ամիս անց: Միանգամայն շոշափելի է բնական գազի, ապա նաև էլեկտրաէներգիայի, խմելու ջրի թանկացումը, արդեն խոսվում է թանկացած ուղեվարձը կրկնապատկելու հնարավորության մասին:

Գիտեք, որ Փաշինյանի ու միջին վիճակագրական ցանկացած քպականի «բերանի ծամոնն» է՝ «թալանել են, կոռուպցիա, այս այն...»: Էհ, հիմա Փաշինյանը, իր կառավարության անդամները, իր իշխանավորները ոտքով-գլխով մխրճվել են պետական բյուջեի մեջ ու տանել է, որ տանում են, բռերով, փեշերով, ահռելի շերեփներով: Պարզապես իրենք ձևականորեն օրինական են «տանում»: Տեսեք՝ օրենքի նախագիծ, կառավարության հավանություն, ԱԺ դակում՝ ՔՊ փոքրացած մեծամասնությամբ: Ու դրա վերջը չի երևում:

Ի՞նչ է ստանում հարկատուն: Հարկատուն ստանում է ծանուցում՝ հարկերի վճարման անհրաժեշտության մասին: Ստանում է դատարկված գրպաններ: Ստանում է անորոշ հեռանկար՝ տնտեսավարման համար: Ստանում է խնդիրներ Ռուսաստանի հետ ու դաշտում մնացած բերք: Ստանում է նոր պրոբլեմներ ու 25 միլիարդ դրամի լրացուցիչ բեռ, որպեսզի Փաշինյանը, իր պատգամավորներն ու նախարարները կրկնակի ավելի շատ աշխատավարձ ստանան: Փաստորեն, 2018-ին դա՞ էր հիմնական փորացավը: Դե, Արցախը հանձնելուց ու այլ պատուհասներ բերելուց բացի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Ամենաընթերցվածները