Ձեր պահանջը քաղաքական է եւ ուղղված է ԱԺ–ին. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին


Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ կլինի նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԵՊՀ–ում ռեկտորի աշխատասենյակի առաջ նստացույց իրականացնող ուսանողներին ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր։


«Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձեւաչափ կա, ե՞րբ, ո՞ր դեպքում կարելի է հրավիրել։ Ես հղումն արել եմ, խնդրում եմ կարդացեք համալսարանի կանոնադրությունը եւ շարժվեք կանոնադրությունով»,– ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ գիտխորհրդի կազմի ուսանողներին եւ դասախողներին ասել է, որ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ցանկալի է, որ կարծիք հայտնելուց անվանական լինի. «Խնդրում եմ, որ դասախոսները կարծիք են արտահայտում, չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին։ Գիտակից, չափահաս եւ բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժե եր իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ մեկի մեկնաբանություն, մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի»։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ պահանջը պետք է ուղղված լիներ աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ որ բաներից դժգոհելուն, սակայն այստեղ պահանջն այլ է. «Ձեր պահնջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ–ին։ Դուք օրենքով ուզում եք ինչ որ բան ամրագրել, կարեւոր չէ թե ինչ»։

ԵՊՀ ուսանողական ծրագրերևի համակարգող Էդուարդ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատարին ասաց, որ ակցիան ուղղված չէ, որեւէ մեկի անձի դեմ։

«Ակցիան ուղղված չէ ռեկտորի դեմ, ոչ էլ Արայիկ Հարությունյանի կամ ԱԺ–ի ինչ որ խմբակցության դեմ։ Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել։ Ի սկզբանե մենք պահանջ բառն էլ չենք օգտագործել, մենք ասել ենք, որ խնդրում ենք համալսարանի ղեկավարությանը անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը։ Չգիտեմ ինչից է ստեղծվել այն տպավորությունը, որ պահանջը քաղաքական է»,– ասաց Գալստյանը։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները
Ամենաընթերցվածները