«Պիտի սեր խաղաս՝ անկախ նրանից թե ինչ հարաբերություն ունես խաղընկերուհուդ հետ». Էդգար Իգիթյանը՝ Խորեն-Սոնա զույգի հաջողության մասին

Tert.am Life-ը գրում է

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալը հունիսի 26-ին կավարտվի: Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասել էր, որ ի սկզբանե որոշված չէր` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։ Իրենց համար դա հստակացել է մոտ 80 սերիա հետո:

Հեռուստասերիալի ընթացքում բավականին սիրվեց Խորեն-Սոնա զույգը, թեև Խորենը, որին մարմնավորում է Էդգար Իգիթյանը, ի սկզբանե աչքի էր ընկել դաժան բնավորությամբ:

Էդգար Իգիթյանը նախկինում էլ է մարմնավորել հերոսի՝ «Էլենի օրագրում» Մաքսին, որն աչքի էր ընկնում բնավորության բացասական գծերով, սակայն հետո փոխվեց: Tert.am Life-ի հետ զրույցում Էդգարը նկատեց, որ այս կերպարներն իրականում իրարից շատ տարբեր են, իսկ ընթացիկ փոփոխությունը դեպի ավելի դրականը, իրենի՞ց է գալիս, թե՞ ոչ, դժվարացավ պատասխանել:

«Հստակ պատասխան տալ չեմ կարող, բայց շատ ուրախ եմ ու շատ եմ ոգևորում այդ ամենից: Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներիս, որոնք միշտ հետևում են ինձ, աջակցում: Կերպարներս ստանալու համար ես ներդնում եմ իմ ամեն բջիջը: Շատ ուրախ եմ, որ ստացվում է: Ամենակարևորը հեռուստադիտողների արձագանքն է,- ասաց նա ու հավելեց, որ ի սկզբանե շատ էր հավանել կերպարը: -Մի շարք տարբերակիչներ էի մտածել, որպեսզի Խորենի կերպարը տարբերվեր իմ մյուս կերպարներից: Կարծում եմ՝ նախագծի ընթացքում Խորենը բնավորությամբ չի փոխվել, ուղղակի փոխվել է իր վերաբերմունքը մի աղջկա հանդեպ: Կյանքում էլ է այդպես լինում. ամենադաժան մարդը կարող է մի հոգու համար լինել ամենալավը: Ինքը չի փոխել բնավորությունը, ուղղակի սկսել է ավելի ճիշտ դատել»:

Թեև և՛ Էդգարը, և՛ Շուշաննան ունեն իրենց անձնական կյանքը, որը հայտնի է լսարանին, նրանց ընկալեցին ու սիրեցին որպես զույգի, մի բան, որ երբեմն չի հաջողվում դերասանների, որոնք ամեն կերպ թաքցնում են անձնական կյանքը էկրանից այլ մարդու հետ որպես զույգ ընկալվելու համար: Էդգարն այս հաջողության համար ունի իր բանաձևը:

«Պիտի քո գործին լուրջ նայես: Եթե սիրում ես, պիտի ցույց տաս, որ սիրում ես: Այն մարդը, որը սիրել է, կարող է դա ցույց տալ: Կան մարդիկ, որոնք մտածում են՝ կադրում աչքերս չպետք է լցվեն կամ այլ բան, բայց պիտի գիտակցես, որ խաղի ժամանակ պիտի չնկատես կողքի մարդկանց: Այդ պահին պիտի հասկանաս, որ դու սիրում ես այդ մարդուն, ու դա պետք է ցույց տաս ամեն կերպ՝ հայացքով, վերաբերմունքով: Պիտի խաղաս՝ անկախ նրանից թե իրականում ինչ հարաբերություն ունես խաղընկերուհուդ հետ,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու Շուշաննան իրականում շատ ընկերական են, երբևէ խնդիր չեն ունեցել,- մեր միջև երբեք խնդիր չի առաջացել:Առհասարակ, ես խնդիր չեմ ունեցել որևէ տեղ: Կարողանում եմ բոլոր մարդկանց հետ լեզու գտնել»:

«Սիրուն Սոնայի» նկարահանումների ավարտից հետո Էդգարը փորձում է մի քիչ հանգստանալ, բայց հուսով է՝ էկրանից երկար չի բացակայի:

«Այս փուլում ուզում եմ հանգստանալ, քանի որ նախագիծն ու կերպարն ինձնից շատ էներգիա տարան, բայց հետո շատ եմ ուզում շարունակել լինել էկրանին, քանի որ հեռուստադիտողներն էլ սպասում են, ինձ այդ մասին շատ նամակներ են գրում: Արդեն եկել են խոսակցություններ նոր նախագծերի մասին, սակայն այս պահին հստակ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկություն ունի իրեն փորձելու նաև նոր ձևաչափում, բայց ամեն բան կախված է առաջարկից ու պայմաններից:

 

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները