Սա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իմ պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ»,- նշեց Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձեւ:

«Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որեւէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 28-ին, իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրու ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվել Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է Ինչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր Լայեն Արդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին 21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների
Ամենաընթերցվածները