Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հազարավոր զինվորներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է։ Այս մասին գրում է world.kbs.co.kr կայքը:

Բայդենը լրագրողների ներկայությամբ նման մեկնաբանություն է արել Դելավեր նահանգի Նյու Քասլ քաղաքում ԱՄՆ նախագահական ընտրություններում իր վաղաժամ քվեարկությունից հետո:

Սա առաջին դեպքն է, երբ Բայդենը հրապարակայնորեն խոսում է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի ներկայության մասին։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մարզում են:

«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը վտանգ է ներկայացնում ինչպես Հնդ-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար: Այն խաթարում է Կորեական թերակղզում խաղաղությունը և թեժացնում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասել էր Ռյուտեն:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել էր, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։

«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ  հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել էր Օսթինը: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» «Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանը Լավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներ Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ ոքի
Ամենաընթերցվածները