Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին... հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ... կորցնելու վտանգը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասին Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Դժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը Նշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները