Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին կառավարության մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք հավաքել են ավելի քան 2300 ստորագրություն՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի համար նոր օրենսդրության ներդրման։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկել է՝ առևտրային սուբյեկտների համար՝ 5 %-ից դարձնելով 10 %, արտադրության համար՝ 3,5 %-ից 7%: Հայտարարվել էր, որ սահմանվում է անցումային շրջան՝ մինչև հուլիսի 1-ը, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները: Սակայն գործարարները նշում են, որ այդ «անցումային շրջանը» կամ, այլ կերպ ասած, «միջանկյալ ժամանակահատվածը» չի գործում:

Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել որևէ իրավական ակտով. «Դա ընդամենը եղել է իշխանության հերթական կեղծիքն ու սուտը, որպեսզի մարդկանց դժգոհությունը կարողանան որոշակիորեն զսպել և նվազեցնել: Ինչպես տեղի է ունեցել հարկերի բարձրացումը, այդպես շարունակվում է: Գույքագրման վերաբերյալ փորձում էին վարչարարական ինչ-որ փոփոխություն անել: Հունվարի մեկի դրությամբ փոքր և միջին կամ միկրո ձեռնարկատերերը պետք է գույքագրում իրականացնեին, դրանից հետո սկսվեր փաստաթղթավորումը: Կան ապրանքներ, որոնք ձեռքբերման ժամանակ չեն կարողանում փաստաթուղթ ստանալ, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքը, թանկարժեք մետաղների առք ու վաճառքը և այլն, եթե ֆիզիկական անձից է ձեռքբերում կատարվում: Խոստում տվեցին, որ մինչև ապրանքային մնացորդի՝ նախորդ տարիներից կուտակվածի սպառումը թույլատրեն այդքան հատվածով նվազեցում իրականացնել: Բայց իրավական ակտում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Դա վերաբերում էր միայն առևտրի ոլորտին՝ առք ու վաճառքի գործունեությանը, այսինքն՝ ծառայությունների, արտադրության և մնացյալի պարագայում որևէ քայլ չի արվել»:

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում բողոքի զանգվածային գործողություններ են նախատեսվում. ՓՄՁ ներկայացուցիչները մի շարք ակցիաներ կիրականացնեն. նրանց համոզմամբ, այս օրենքը պարզապես սպանում է փոքր ու միջին բիզնեսը: Ըստ էության, ձևավորվում է ընդգծված հակաիշխանական լուրջ օջախ, որը կարող է դառնալ այս իշխանությունների վերջնական կործանման հիմնական «մեխերից» մեկը: Սակայն իշխանությունները շարունակում են իրենց անձնական բարեկեցության ճոխ ծախսերի բեռը դնել ժողովրդի, այդ թվում՝ փոքր ու միջին բիզնեսի վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»
Ամենաընթերցվածները