Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի՝ ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկներ է արել, որ Հայոց ցեղասպանության ուրացման, Անկախության հռչակագրից հրաժարվելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տպավորիչ ու գոհացնող են, սակայն դրանք ընդամենը հայտարարություններ են:

Ակնարկվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել Ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ ի՞նչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ի՞նչ ուղերձ կհղի Նիկոլ Փաշինյանը, կարտաբերի՞ Ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, կգնա՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով փակուղու առջև է: Հասկանալի է, որ իշխանություններն առանձնահատուկ որևէ բան չեն նախաձեռնելու, և սա առաջին անգամն է, որ Հայաստանում պետական մակարդակով չի նշվելու «կլոր» տարելիցը: Սակայն մի կողմից՝ չայցելել Ծիծեռնակաբերդ, չափից ավելի է նույնիսկ այս իշխանության դեպքում. դա արդեն պաշտոնական մակարդակով կապացուցի ուրացումը: Մյուս կողմից՝ այցելելը կարող է «վշտացնել» Թուրքիային ու Ադրբեջանին, ինչից այդքան անհանգստանում է Նիկոլ Փաշինյանը:

Դա է նաև պատճառը, որ ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ինչքան մոտենում է Ջահերով երթի օրը, այնքան ջղաձիգ են դառնում Հայաստանի իշխանությունները, ավելի հաճախ են հարձակվում ազգային արժեքների, ազգային ուժերի ու անհատների վրա: Ավելին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ ընդդիմադիրներն իր առջև փակեին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը: Այդպես նա կխուսափի հուշահամալիր այցելելուց և դրա համար «ալիբի» կունենա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասին ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Եվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց Արման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասները Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Մարկո Ռուբիո Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ՃՏՊ Կոտայքի մարզում Տեղումները կշարունակվեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում ԱԹՍ-ն հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ»
Ամենաընթերցվածները