Կորսված կամ գողացված տոներ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Մայիսի 9-ն է: Հաղթանակի օրը: Անկախ ինչ-ինչ մարգինալ (լուսանցքային) շրջանակների կամ «անուն հանելու» ձգտող որոշ անձանց ասածներից, դա տոն է նաև մեր ժողովրդի համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ 85 տարի առաջ մեր՝ ոչ մեծաքանակ ազգի հարյուր հազարավոր զավակներ կռվել են ֆաշիզմի դեմ թե՛ ԽՍՀՄ զինված ուժերի, թե՛ նաև դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կազմում և իրենց ու իրենց ազգի անունը փառքով ու հաղթանակով են գրանցել պատմության մեջ:

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, հակառուսականության ալիքի վրա, նորանկախ Հայաստանի առաջին իշխանավորներն առանձնապես հակված չէին Մայիսի 9-ը նշել որպես տոն: Բայց ստացվեց այնպես, որ Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-9ին: Ու կարճ ժամանակ անց Մայիսի 9-ը, կարելի է ասել՝ ժողովրդական մղումով, վերականգնվեց, վերաիմաստավորվեց ու նոր ընկալման ու գնահատականի արժանացավ:

Մինչև չեկավ Փաշինյանն ու «զրոյական կետ» չարեց:

Ցավալի է, բայց Հաղթանակի օրը մեզանում արդեն չունի ո՛չ այն ընկալումը, ինչ 10-15 կամ 20 տարի առաջ էր, ո՛չ էլ այն հնչեղությունը: Ինչպես, ասենք, արդեն խամրել է Հայաստանի անկախության վերականգնման տոնի՝ սեպտեմբերի 21-ի փայլը: Դեռ չենք խոսում Մայիսի 28-ի մասին: Չենք խոսում ԼՂՀ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի մասին:Բայց խնդիրը միայն, այսպես ասենք, օրացուցային կամ տոնացույցում կարմիրով առանձնացված տոների, օրերի մասին չէ՝ լինի Մայիսի 9-ը, թե հունվարի 28-ը, թե օգոստոսի 23-ը:

Շատ ավելի հասարակ, ինչպես ասում են՝ կենցաղային հարթության վրա նայեք: Ե՞րբ եք վերջին անգամ լիաթոք ծննդյան տարեդարձ նշել կամ Նոր տարի:

Տոները դարձել են կորուսյալ: Գողացվել են այդ տոները մեր երկրի հասարակությունից, մեր ժողովրդից, մեզանից: Վերջին 7 ու հատկապես վերջին 5 տարիներին Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն ջանք գործադրել են, որպեսզի Հայաստանը, հայ ժողովուրդը տոներ չունենան, հատկապես հաղթանակի հետ կապված տոներ: Ազգայինի մասին էլ չենք ասում, այնքան բացահայտ են այս իշխանությունները պայքարում ամենայն ազգայինի դեմ: Եթե Սահմանադրության նախաբանն ուզում են ջնջել, էլ ի՞նչ օգոստոսի 23 կամ, առավել ևս, սեպտեմբերի 21:

Բայց, կրկնենք, խնդիրը միայն «պաշտոնական» տոները չեն: Մեր կյանքից, առհասարակ, եթե չի վերացել, ապա՝ վերանում է տոն ասվածը: Այս իշխանությունները կորուսել են ոչ միայն մեր հազարավոր զավակներին, ոչ միայն մեր հայրենիքի մի մեծ մասը, նաև գողացել են մեր կյանքի տոները, մեր ուրախությունը, մեզ երջանիկ զգալու հիմքերը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Հայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրու ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվել Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է Ինչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր Լայեն Արդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին 21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե
Ամենաընթերցվածները