Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը հսկայական քայլերով հետընթաց է արձանագրում ժողովրդավարությունից, չնայած իշխանությունների տարփողումներին՝ «ժողովրդավարական բրենդի» կամ «ժողովրդավարության բաստիոնի» մասին։ Հետընթացի մասին են վկայում նաև տարբեր միջազգային կառույցների գնահատականները։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք իր անձնական շահերն առաջ մղելու և ընդդիմադիր կամ ուղղակի իշխանությունների մոտեցումներին «չհամապատասխանող» դիրքերից հանդես եկող գործիչների նկատմամբ կոշտ մեթոդներով քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար, նորություն չէ։ Դրա ամենավառ վկայությունը Եկեղեցուն աջակցություն հայտնած Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումն է։

Բայց հակաժողովրդավարական այս գործընթացը միայն ձերբակալումներով կամ քաղաքական հետապնդումներով չի սահմանափակվում։ Գործի են դրվում տնտեսական ճնշումների գործիքները։ Սրա շրջանակներում էլ ճնշումներ են սկսվել Կարապետյանի բիզնեսների վրա։ Դեռ մի կողմ թողնենք ՍԱՏՄ կողմից «Տաշիր պիցցայի» մի շարք կետերի կամ «Տաշիր Գրուպի» մաս կազմող կաթի գործարանի գործունեության կասեցումը, սրանք մանր կսմիթներ են: Շատ ավելի մեծ ախորժակ ունեն քպականները՝ կապված ՀԷՑ-ի հետ: Իշխանությունները ցանկանում են ազգայնացնել Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում արդեն ներկայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծը, չնայած նման նախագիծ «գտնել» չի հաջողվում։ Ամենայն հավանականությամբ, հերթական սուտն է ասվել PR նպատակներով, իսկ նման նախագիծ գուցե նոր պետք է «սարքեն»: Ու այս ֆոնին իշխանական խողովակներով սկսել է շրջանառության մեջ դրվել այն թեզը, թե իբր Կարապետյանը մտել է քաղաքականություն ՀԷՑ-ը կորցնելու վախից, և ողջ գործընթացը ուղղված է իր կապիտալը պաշտպանելուն։

Այնինչ, բոլորն էլ գիտեն, որ նրա բիզնես գործունեությունը գլխավորապես կենտրոնացած է արտերկրում, բիզնես կապիտալն էլ ձևավորվել է հենց այնտեղ։ Ավելին, ՀԷՑ-ը սեփականատիրոջ համար եկամտաբեր միավոր չէ: Իրականում, ըստ փորձագետների, ՀԷՑ-ի «ազգայնացումն», ըստ էության, գործարարի բիզնեսը խլելու նախաձեռնություն է, որն իր բնույթով, ինչպես իրավաբաններն են ներկայացնում, նախևառաջ սեփականության իրավունքի ոտնահարում է։ Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերությունների մոդելը, իսկ սեփականության իրավունքի պաշտպանությունը նախատեսված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Սա առաջին դեպքը չէ, որ իշխանությունները ոտնատակ են անում սահմանադրական նորմերն ու օրենքները՝ լուսանցք նետելով իրավական պետության գաղափարը։ Իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում օրենքով սահմանված իրավունքի պաշտպանությունը, բայց հարցն այն է, որ դրա արդյունքում տուժելու է մեր պետությունը, տնտեսության համար ունենալու ենք էական բացասական հետևանքներ։

Պարզ է, որ Հայաստանում գործունեություն իրականացնող գործարարները, հաշվի առնելով, որ մի օր էլ իրենք ցանկացած պահի կարող են դառնալ նման տնտեսական ճնշումների թիրախ, շահագրգռված կլինեն կապիտալը դուրս բերել մեր երկրից։ Արդյունքում կարագանա երկրից կապիտալի արտահոսքը։ Մյուս կողմից էլ՝ հարցը կապված է ներդրումային գրավչության հետ։ ՀԷՑ-ի «ազգայնացումը» (իսկ իրականում սեփականության խլումն ու վերաբաշխումը) կարող է հատուկ ազդանշան դառնալ արտերկրի ներդրողների համար, որպեսզի գումարներ չներդնեն ու սեփականություն ձեռք չբերեն մեր երկրում։ Բացի դրանից, էներգետիկ անվտանգության տեսանկյունից են ռիսկեր ստեղծվում։ Անհրաժետ է հաշվի առնել, որ 2015 թվականին ՀԷՑ-ի շուրջ առաջացած ճգնաժամի արդյունքում է, որ Սամվել Կարապետյանը գնեց այն, իսկ դրանից հետո երբևէ էներգետիկ ճգնաժամ չենք ունեցել։ Փորձագետները նշում են, որ ՀԷՑ-ը եկամուտ չբերող համակարգ է՝ հաշվի առնելով ենթակառուցվածքային մաշվածությունը, և որպեսզի հնարավոր լինի խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից, համակարգը գտնվում է գործարարի կողմից որոշակի սուբսիդավորման տակ, այլ ոչ թե պետության։

Փաստացի այս իրավիճակում ազգայնացման անվան ներքո հիմքեր են դրվում քիչ թե շատ ձևավորված համակարգը քանդելու համար, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի էներգետիկ անվտանգության համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»
Ամենաընթերցվածները